Դեպի վեր

Ռուսաստանը կոչ է անում Թուրքիային որոշել, թե արդյոք արժե վստահել Նահանգներին

azatutyun.am02/14/2020, 5:30

Ռուսաստանը կոչ է անում Թուրքիային որոշել, թե արդյոք արժե վստահել Նահանգներին

«Արդեն մոտ տասը տարի ներքաղաքական պատերազմի մեջ գտնվող Սիրիայում հակամարտության նոր օջախներ են հասունանում», - տեղից հաղորդում է «Ռոյթերի» թղթակիցը՝ մանրամասնելով.- «Մի կողմում նախագահ Ասադն է՝ ռուսների աջակցությամբ, մյուս կողմում՝ ընդդիմադիրները՝ Թուրքիայի օգնությամբ: Ամիսներ առաջ դեռ նրանք փորձում էին համաձայնության հասնել, այսօր, սակայն, միմյանց կոկորդ են բռնել՝ սպանելով մեկը մյուսի զինվորներին»:

Բախումների կիզակետում Իդլիբն է, որը սիրիացի ընդդիմադիրների վերահսկողության տակ մնացած վերջին խոշոր բնակավայրն է: 2018-ին դեռ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնել էին այստեղ հրադադար հաստատել ու անվտանգության գոտի ստեղծել: Շաբաթներ առաջ, սակայն, Ասադի զորքերը՝ ռուսական օդուժի առաջնորդությամբ, սկսեցին հրթիռակոծել ու առաջ գնալ ՝ ընդդիմության վերջին բաստիոնը գրավելու համար:

Անկարան նախ Ասադին մեղադրեց մարդկության դեմ հանցագործությունների մեջ՝ պնդելով, թե հարձակման թիրախում են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ: Նախագահ Էրդողանի զայրույթը, սակայն, հասավ կիզակետին, երբ տեղում պարեկություն անող թուրքական բանակը 13 զոհ տվեց՝ տասն օրվա ընթացքում:

«Ես զգուշացնում եմ՝ եթե մեր զինվորները իրենց դիտակետերում կամ այլուր ևս մեկ հարված ստանան, մենք Ասադի զորքերին դուրս կշպրտենք, որտեղ էլ լինեն՝ անկախ այն պայմանավորվածություններից, որ ձեռք ենք բերել ժամանակին Սոչիում», - ասել էր Էրդողանը:

Փորձագետները փաստում են, որ եթե Էրդողանի այս սպառնալիքները իրականություն դառնան, թուրքական բանակը դուրս կգա ոչ միայն Ասադի զորքերի, այլև նրանց աջակցող ռուսական ստորաբաժանումների դեմ՝ հարվածի տակ դնելով ռուս-թուրքական բարեկամությունը, որը վերջին տարիներին դարձել էր երկու երկրների նախագահների հպարտության առարկան: Էրդողանն ու Պուտինը անցած տարի միայն ութ հանդիպում են ունեցել՝ միմյանց բնորոշելով որպես բարեկամ ու դաշնակից:

Այսօր Անկարան հարյուրավոր տանկեր ու ծանր զրահատեխնիկա է ուղարկում Սիրիայի տարածք, Ռուսաստանը մեղադրում է դաշնակցին ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու համար:

«Թուրքիան այդպես էլ չիրագործեց տեղում զինյալներին զինաթափելու պարտավորությունը», - հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Ահաբեկչական խմբավորումները շատ երկար ժամանակ է արդեն ազատ գործունեություն են ծավալում այդ տարածքում», - իր հերթին պնդել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: - «Մոսկվայի հիմնական մտահոգությունն այն է, որ Իդլիբը շարունակում է մնալ ահաբեկչական խմբավորումների հավաքատեղին, ահաբեկչական այս...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր