Դեպի վեր

«Ինքս արտասվել եմ նկարահանումներին, բայց մեր նպատակը դիտողից արցունքներ կորզելը չէ». Արշո Հարությունյան

bravo.am01/18/2021, 8:12

«Ինքս արտասվել եմ նկարահանումներին, բայց մեր նպատակը դիտողից արցունքներ կորզելը չէ». Արշո Հարությունյան

Ավելի քան 68 անգամ բեմ բարձրացած «Հարսանիք թիկունքում» ներկայացումն էկրանավորվել է, հունվարի 28-ից այն արդեն հնարավոր կլինի դիտել բոլոր կինոթատրոններում. ֆիլմը նվիրվում է հայ զինվորին: Էկրանավորման պրեմիերան պետք է կայանար դեռ նախորդ տարի՝ ապրիլի 2-ին, սակայն համավարակի պատճառով հետաձգվել էր: Դերասանական կազմը նույնն է, սակայն ռեժիսորի դերը ստանձնել է Արշալույս Հարությունյանը, ում խոսքով՝ եթե չլիներ իր հարազատ՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գործոնը, չէր ընդունի առաջարկը, քանի որ ներկայացումն արդեն իսկ հաջողված էր: Ըստ Արշալույս Հարությունյանի՝ կա նաեւ մասնագիտական սոլիդարություն, սակայն չէր կարող չընդունել իր ընկերների՝ բեմադրող Լյուդվիգ Հարությունյանի, նախագծի հեղինակ Տիգրան Վիրաբյանի եւ պրոդյուսեր Արման Միտոյանի առաջարկը:

«Այս ամենին ես չվերաբերվեցի որպես գործնական առաջարկի, սա ինձ համար աշխատանք էր, որը պետք է անեինք ընտանիքի անդամներով: Միակ մտածմունքն այն էր, թե ինչպես անենք, որ ավելի լավ ստացվի, այսինքն՝ նպատակը բոլորի ունակությունները ծառայեցնելն էր ի շահ ներկայացման էկրանավորման: Այս պարագայում բարդ էր նաեւ այնքանով, որ խոսքը սիրված եւ մեծ հաջողություն ունեցած ներկայացման մասին էր»,- ասաց ռեժիսորը:

9


Արշալույս Հարությունյանը նշեց նաեւ, որ ֆիլմի նկարահանումները տեղի ունեցել հենց բեմում, ինչը Հայաստանում մինչ այդ երբեք չէր արվել: Ըստ ռեժիսորի՝ նկարահանել են բեմում, սակայն սա հեռուստաթատրոն չէ, լիարժեք ֆիլմ է, քանի որ նկարահանումներն արվել են կինոյին հատուկ լեզվով, միաժամանակ, պահպանելով ներկայացման հուզականությունը եւ էներգետիկան.

«Մենք հնարավորություն ունեինք Գյումրիում որեւէ հարմար տուն, բակ գտնելու եւ այնտեղ նկարահանելու, սակայն որոշեցինք անել մի բան, որը նախկինում Հայաստանում երբեւէ չէր արվել՝ թատրոնի բեմում նկարահանել ֆիլմ. սա նոր փորձ է: Գուցե հանդիսատեսը նույնիսկ չնկատի, որ գործողությունները կատարվում են թատրոնի բեմում, սակայն մենք այնքան խանդավառված ենք մեր կատարած աշխատանքով, որ ցանկանում ենք անպայման ասել այս փորձի մասին»:

Ռեժիսորի խոսքով՝ էկրանավորման շնորհիվ հույս ունեն, որ կկարողանան մեծացնել գործի աշխարհագրությունը, ինչը ներկայացման դեպքում միշտ չէ, որ կարող էր ստացվել, սակայն սցենարային փոփոխություններ չեն եղել.

«Փոփոխություն ասվածը հարաբերական է, փոփոխություններ շատ են եղել, կարելի է ասել այդ փոփոխությունները պայմանավորված են ժանրի, ձեւաչափի թելադրանքով: Վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր սիրել են ներկայացումը, կսիրեն նաեւ ֆիլմը, կվերապրեն նույն էմոցիաները, որոնք արդեն ունեցել են այս գործից: Զգացմունքային այս ներկայացումը Հայաստանում եւ Սփյուռքում խաղացել են լեփ-լեցուն դահլիճներում: Ցանկություն կար, որ ներկայացումը հասանելի դառնար ավելի մեծ լսարանի համար, այդ պատճառով որոշվեց ֆիլմ նկարահանել, էկրանավորել ներկայացումը, որի միջոցով այն նաեւ կմնա պատմության մեջ»:

Արշալույս Հարությունյանը խոստովանեց, որ նկարահանման հրապարակում չի կարողացել զսպել իր արցունքները.

«Ես ինքս արտասվել եմ նկարահանման ժամանակ, նույնիսկ եղել են դրվագներ, որ մի քանի անգամ են նկարահանել, եւ ես ամեն անգամ էլ հուզվել եմ, ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր