Դեպի վեր

Բլինքենը խոստանում է խորհրդակցել Կոնգրեսի հետ Հայոց Ցեղասպանության հարցում

yerkir.am01/24/2021, 5:30

Բլինքենը խոստանում է խորհրդակցել Կոնգրեսի հետ Հայոց Ցեղասպանության հարցում

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը օրերս գրավոր պատասխանել է ԱՄՆ սենատոր Էդ Մարքիի բարձրացրած հարցերին Հայոց Ցեղասպանության, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու Ազատության աջակցման ակտի 907-րդ ենթաբաժնի վերաբերյալ. «Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:

Սենատոր Մարքիի ու Բլինքենի հարցուպատասխանի մեջ, մասնավորապես, ասված է.

՛՛ԱՄՆ սենատոր Էդ Մարքիի հարցը. Արդյո՞ք պաշտոնապես կճանաչե՞ք որպես ցեղասպանություն Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունները:

Էնթոնի Բլինքենի պատասխանը. Նախագահ Բայդընը, դեռևս որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, Հիշատակի օրվա կապակցությամբ իր հայտարարության մեջ խոստացավ սատարել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Մեր վարչակազմը կպարտավորվի առաջնահերթություն տալ մարդու իրավունքներին և ապահովել, որ նման ողբերգություն երբևէ չկրկնվի: Վարչակազմը կորոշի Սպիտակ տան հայտարարության մեջ օգտագործվող ձևակերպումը Հիշատակի օրվա կապակցությամբ, երբ ստանձնի պաշտոնավարումը, և այս կարևոր խնդրի շուրջ խորհրդակցություններ կանցկացնի Կոնգրեսի հետ:

Սենատոր Մարքի. Անցյալ տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմից հետո ի՞նչպիսի քայլեր կձեռնարկի վարչակազմը՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների անհապաղ վերադարձը ապահովելու համար:

Բլինքեն. Ինչպես ասել է նախագահը, Միացյալ Նահանգները պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի հակամարտության տևական լուծում գտնելու համար` համագործակցելով մեր եվրոպացի գործընկերների հետ, ներառյալ ռազմագերիների վերադարձի խթանման հարցում: Հաստատման դեպքում ես կրկին կխթանեմ ԱՄՆ-ի ներգրավվածությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնակ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր