Դեպի վեր

Պարոն Փաշինյան, ձեզ դեռ պա՞րզ չէ՝ տրանսգենդերը մա՞րդ է, թե՞ չէ

henaran.am04/15/2019, 6:30

Պարոն Փաշինյան, ձեզ դեռ պա՞րզ չէ՝ տրանսգենդերը մա՞րդ է, թե՞ չէ

«Պարոն Փաշինյան, պատասխանեք այս հարցերին, ու մեր ժողովուրդը կիմանա՝ դուք գեյ-ակտիվի՞ստ եք, թե՞ ոչ» վերտառությամբ հոդվածում արդեն իսկ անդրադարձել եմ ԱԺ-ում տրանսգենդերի (սեռափոխ անձի) ելույթի ու դրան հաջորդած վեճի առնչությամբ իրեն ուղղված հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանին ու փաստերով, մեկ առ մեկ ակներև դարձրել Փաշինյանի խոսքում առկա մանիպուլյացիաները։ Դրանք, սակայն, չեն սահմանափակվում միայն արդեն հրապարակվածով։

«Բայց կա հաջորդ երեսը, չէ՞, ժողովուրդ․ էդ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստ է, լսում է, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի,- պատասխանելով Նորագավիթի մաքսատանը ապրիլի 9-ին իրեն ուղղված հարցին, ասաց Նիկոլ Փաշինյանը։- Հիմա հարց եմ տալիս բոլորին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստացած, հանրապետական իշխանության օրոք Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ ա, թե՞ մարդ չի։ Թող բոլորը այս հարցին պատասխանեն՝ հոգևորականները, հանրապետականները, բարգավաճականները, պահպանողականները, մարդ ա՞, թե մարդ չի։ Եկեք սկսենք այդ եզրույթից»։

Ինչպես արդեն նշել եմ, ՀՀ վարչապետի այս խոսքն ևս իր մեջ մանիպուլյացիա է պարունակում, քանի որ խնդիրն այն է, թե ինչ տեսանկյունից ենք դիտարկում տրանսգենդերի մարդ լինել-չլինելու հանգամանքը։ Այո, տրանսգենդերն ևս ընդունակ է արտադրելու և օգտագործելու աշխատանքային գործիքներ, ունի գլուխ, երկու ձեռք, երկու ոտք, բարդ կազմավորված ուղեղ (գլխուղեղը և՛ բացարձակ, և՛ հարաբերական ցուցանիշներով գերազանցում է կապիկների ուղեղին), գիտակցություն, հոդաբաշխ խոսք և այլն, սակայն․․․ Նախկինում իբրև քրիստոնյա հավատացյալ, նույնիսկ Հայ Առաքելական Եկեղեցու զավակ ներկայացած Նիկոլ Փաշինյանը կյանքում գոնե մեկ անգամ պետք է կարդացած լիներ Աստվածաշունչը, իմանար, թե մարդու վերաբերյալ ի՞նչ է գրված ծննդոց գրքում։ Իսկ Աստվածաշնչում, մասնավորապես՝ Աստվածաշնչի Ծննդոց գրքում գրված է հետևյալը

«26 Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: 27 Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց: 28 Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»»:

Հիմա մեր հանրության մի ստվար մասին ուղղված վարչապետի հարցն ուղղենք հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին․ տրանսգենդերը մա՞րդ է, թե՞ մարդ չէ։ Միանշանակ է, որ Աստծո կերպարանքով, պատկերով ստեղծված մարդկանց շարքում տրանսգենդերներ՝ սեռափոխված արարածներ (չգիտես` տղամա՞րդ, թե՞ կին) չկան։ Քանի որ Երկրի վրա Աստծո պատկերով ստեղծված ենք միայն մենք՝ բոլոր երկրներում հասարակության մեծամասնությունը կազմող նորմալ մարդիկ, պարզ է, որ տրանսգենդերները, օրինակ, որպես տղամարդ աշխարհ եկած, բայց հետագայում վիրահատությամբ, արհեստականորեն կանացի կուրծք և այլն ձեռք բերածներն Աստծո պատկերով չեն ծնված։ Երկրորդ․ մարդն Աստծո կողմից ստեղծված է միայն արու և էգ, այսինքն՝ տղամարդ և կին։ Վե՛րջ, Աստված դրանց ինչ-որ անբնական խառնուրդ, հիբրիդ կամ երրորդ սեռ չի ստեղծել, Աստծո ստեղծածը միայն երկսեռ է՝ տղամարդ և կին, նախ, իր պատկերով ստեղծել է տղամարդուն, ապա նրանից՝ կնոջը։ Ի վերջո, Աստծո պատվիրանն է մարդուն՝ «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը․․․»։ Տրանսգենդերը սրան անընդունակ է, չի կարող մարդուն աստծո տված պատվիրանը կատարել, հիմա, պարոն Փաշինյան, նա մա՞րդ է, թե մարդ չէ։

Եթե ապավինենք մարդու ստեղծման դարվինյան կամ էվոլյուցիոնիստական տեսությանը, ապա բնության կողմից ստեղծված մարդիկ նույնպես երկսեռ են, նրանց շարքերում տրանսգենդեր կամ երրորդ սեռ գոյություն չունի, այդպիսիք ստեղծված են մարդու կողմից մեկ այլ մարդու պիղծ ցանկությունները բավարարելու նպատակով, արհեստականորեն, բժշկագիտության նվաճումների անթույլատրելի օգտագործմամբ։

Եթե հիմք ընդունենք մարդու ստեղծման վերջին տեսությունը, որի համաձայն, մարդը ստեղծվել է մեզանից անհամեմատ բարձր զարգացած ինչ-որ քաղաքակրթության կողմից, ապա մարդկային հասարակության ողջ պատմությունը, ներառյալ՝ նախապատմական շրջանի, չունի որևէ վկայություն առ այն, որ մարդկության շարքերում եղել են տրանսգենդերներ կամ երրորդ սեռի արարածներ։

«Մարդկային բոլոր խմբերին հատուկ է սեռական երկձևությունը»,- նշված է Հայկական սովետական հանրագիտարանում: Հայկական որևէ հանրագիտարանում սեռական եռաձևության մասին որևիցե հիշատակում, նշում չկա, մինչև 21-րդ դար, համենայն դեպս, մինչև 20-րդ դարավերջ տրանսգենդերների կամ մարդու սեռական եռաձևության մասին որևէ տեղեկատվություն չեք գտնի նաև աշխարհի որևէ հանրագիտարանում։

«Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում» (Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ։ Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Երևան, 1974), ինչպես նաև Էդուարդ Բագրատի Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում» («Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976) մարդու բնորոշումներից մեկը բարոյական բարձր հատկություններով օժտված անձնավորությունն է, տրանսգենդերին՝ սեռափոխ անձին հաստատ այդպիսին չես բնորոշի։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին միանշանակ մերժում է սեռական այլ կողմնորոշումը, անձի սեռափոխումը կամ պղծագործությունը, սակայն առավել մտահոգ է այդ երևույթի քարոզչության փաստով, որը վերջին շրջանում գնալով դառնում է ակնհայտ ու թափ է առնում։ Մի շարք հոգևորականներ ոչ անտեղի, անհիմն կերպով մտահոգված են, որ հիշյալ քարոզչության հետևանքով այլասերումը մեր հասարակության համար սովորական մի բան դառնա, մինչդեռ այլասերումը՝ այդ սոդոմական մեղքը, հոգևոր առումով նշանակում է կործանում, հոգևոր կործանում, որն այլասերվածի ու դարձի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD476.5479
EUR531.5537
RUR7.417.52
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր