Դեպի վեր

ՄԻԵԴ փաստաթղթերով Արթուր Սարգսյանն ուներ անբուժելի հիվանդություն, ինձ համար անակնկալ էր, երբ նա կրկին կալանավորվեց. Գևորգ Կոստանյան

slaq.am10/22/2019, 10:30

ՄԻԵԴ փաստաթղթերով Արթուր Սարգսյանն ուներ անբուժելի հիվանդություն, ինձ համար անակնկալ էր, երբ նա կրկին կալանավորվեց. Գևորգ Կոստանյան

Հաց բերող անունով հայտնի Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքների, նրա վերաբերյալ ՄԻԵԴ որոշումների և այլ հարցրեի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ.

-Պարո՛ն Կոստանյան, այսօր մամուլում հրապարակվեց Արթուր Սարգսյանի` Հաց բերողի հետ կապված կարևոր տեղեկատվություն, որտեղ հղումներ կային Ձեր և Արփինե Հովհաննիսյանի գործունեության վերաբերյալ: Դուք, ի վերջո, ի՞նչ առնչություն եք ունեցել այս գործին:

-Այո, իհարկե առնչություն ունեցել եմ, բայց ոչ որպես գլխավոր դատախազ, քանի որ, եթե չեմ սխալվում, ես Արթուր Սարգսյանի կալանավորման հաջորդ օրը հրաժարական եմ տվել: Առնչություն ունեցել եմ որպես ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ: 2016թ. դեկտեմբերին Արթուր Սարգսյանի փաստաբանը, թե փաստաբանները, չեմ հիշում, դիմել են ՄԻԵԴ` խնդրելով Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառել ՄԻԵԴ 39-րդ հոդվածով սահմանված Կանոնը: Հստակ ամսաթվեր հիմա չեմ հիշի, քանի որ փաստաթղթերն այս պահին ձեռքիս տակ չեն, բայց, ընդհանուր առմամբ, հետևյալն էր.

ՄԻԵԴ–ից ինձ՝ որպես Եվրոպական դատարանում ՀՀ լիազոր ներկայացուցչի, ուղարկվել են Արթուր Սարգսյանի հիվանդության վերաբերյալ փաստաթղթերը: Այդ փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո ինձ մոտ ձևավորվել էր մոտեցում, որ Արթուր Սարգսյանի մոտ առկա է ծանր անբուժելի հիվանդություն, որն անհամատեղելի է ազատությունից զրկելու հետ: Անմիջապես փաթեթը ուղարկել եմ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին` խնդրելով կատարել համապատասխան ուսումնասիրություն` եզրակացության հանգելու և ՄԻԵԴ-ին համապատասխան դիրքորոշում հայտնելու համար: Արփինե Հովհաննիսյանը համապատասխան ուսումնասիրությունը կատարելուց մի քանի օր հետո զանգահարեց և հայտնեց իր միանշանակ դիրքորոշումը, ըստ որի Արթուր Սարգսյանի մոտ իրականում առկա է համապատասխան հիվանդությունը: Այսինքն՝ մեր կարծիքները ամբողջությամբ համընկնում էին: ՄԻԵԴ-ին ՀՀ կառավարությունը իր դիրքորոշումը պետք է ներկայացներ, եթե չեմ սխալվում, մինչև հունվարի 5-10-ը, սակայն, անկեղծ ասած, մենք հնարավորինս արագացնում էինք պրոցեսը, որպեսզի այնպես անենք, որ Արթուր Սարգսյանը ժամ առաջ ազատ արձակվի, քանի որ ՄԻԵԴ-ից ստացված փաստաթղթերից ակնհայտ էր, որ Արթուր Սարգսյանն ունի անբուժելի հիվանդություն: Արփինեն հաջորդ օրը հայտնեց, որ խոսել է ՀՀ գլխավոր դատախազի հետ և հայտնել Եվրոպական դատարանից ստացված հարցադրումներն ու հիմնավորումները:

Հաջորդ օրը, վստահաբար, հիշում եմ՝ դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց: Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոփոխվելուց հետո ես՝ որպես ՀՀ ներկայացուցիչ, գրություն ուղարկեցի ՄԻԵԴ առ այն, որ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոփոխվել է, և նա գտնվում է ազատության մեջ:

-Բայց դրանից հետո կրկին դատաբժշկական փորձաքննություն նշանակվեց:

-Այո, եթե չեմ սխալվում, Արթուր Սարգսյանի ազատ արձակվելու նույն օրը` դեկտեմբերի 30-ին,...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր