Դեպի վեր

«Ես համաձայն չեմ այդ ձևակերպման հետ». Զոհրաբ Մնացականյանը՝ ԱՄՆ Պետդեպի զեկույցի մասին

168.am03/15/2019, 12:00

«Ես համաձայն չեմ այդ ձևակերպման հետ». Զոհրաբ Մնացականյանը՝ ԱՄՆ Պետդեպի զեկույցի մասին

«Մենք չենք անելու որևէ բան, որ փակուղի է տանելու, որովհետև մենք մնում ենք հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանը։ Սա շատ էական հարց է։ Եվ մենք շատ վճռական շարժվելու ենք այդ ուղղությամբ։ Այստեղ խնդիրը վերաբերում է շատ պրագմատիկ հարցի՝ ընդունել, որ Լեռնային Ղարաբաղն ունի որոշիչ ձայն և ներգրավվածություն։ Սա նորություն չի, բայց դրան զուգահեռ, որպեզի մենք արդյունավետ աշխատենք բանակցային գործընթացն առաջ տանելու ուղղությամբ, մեզ պետք է պրակտիկ առումով ընդունել, որ այդ որոշիչ ձայնի արտահայտումը, ներգրավվածության արտահայտումը պետք է հաշվի առնվի այն առումով, որ մենք կարողանանք արդյունավետ աշխատել բանակցային գործընթացի մեջ։

Մենք այսօր բանակցում ենք և՛ Լեռնային Ղարաբաղի հետ, և՛ Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի հետ, և այդ առումով շատ ավելի գործնական ու արդյունավետ է, երբ կարողանանք բանակցային գործընթացը համալրել այնպես, որ արդյունավետության առումով կարողանանք ապահովել համապարփակություն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի հայտարարությունը, թե Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ՀՀ պնդումը փակուղի է տանում։

Ըստ նրա՝ սա սկզբունքային հարց է, բայց նախապայման չէ։ Նա նշեց, որ խնդիրը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, որն ունի ինստիտուցիոնալ ամբողջ համակարգը՝ արտահայտելու իր ժողովրդի կամքն ու մոտեցումները, ունի ընտրված իշխանություններ, որ ճանաչված է միջազգային հանրության կողմից տարբեր փաստաթղթերում, և իրենք՝ որպես ընտրված իշխանություններ, արտահայտում են այն հատվածի ձայնը, որն իրենց ընտրել է։ Զ.Մնացականյանի խոսքով՝ այդ հատվածը չի ընտրել ՀՀ վարչապետին, և սա նորից նույն հարցն է, որի մասին բավականին ընդարձակ խոսել է ՀՀ վարչապետը. «Սա ոչ թե նախապայման է, այլ խնդիր, որը չի կարելի արհամարհել և որը որևէ դեպքում չի վերացնում Հայաստանի պարտավորությունը՝ որպես բանակցային կողմ»։

Զ.Մնացականյանը մերժեց ադրբեջանական պնդումը, թե Ստեփանակերտում ԱԱԽ համատեղ նիստի անցկացումը Երևանին տալիս է մանդատ՝ բանակցություններում ներկայացնելու նաև Արցախը։ Նրա դիտարկմամբ՝ երբ Հայաստանը բազմաթիվ միջկառավարական հանձնաժողովների նիստեր է անցկացնում, դա չի նշանակում, որ կարող է խոսել նաև մասնակից մյուս ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD478.5480.5
EUR532537
RUR7.47.49
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր