Դեպի վեր

Հայաստանի կողմից «Գազպրոմի» հետ պայմանագրի վերանայումը նշանակում է հայ-ռուսական հարաբերությունների վերանայում

1in.am03/15/2019, 9:12

Հայաստանի կողմից «Գազպրոմի» հետ պայմանագրի վերանայումը նշանակում է հայ-ռուսական հարաբերությունների վերանայում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Իրանում այն մասին, որ Հայաստանը պատրաստ է դառնալ իրանական գազի տարանցիկ երկիր, շատ քննարկվեց մեդիափորձագիտական դաշտում: Իրանի նախագահ Հասան Ռոհանին էլ իր հերթին ասել էր, որ իրանական կողմը պատրաստ է ավելացնել Հայաստանին մատակարարվող գազի ծավալները ու նաև եռակողմ համագործակցություն ձևավորել՝ իրանական գազը դեպի Վրաստան արտահանելու նպատակով։ Որոշ փորձագետներ արդեն հասցրել են կարծիք հայտնել այս նախագծի վերաբերյալ՝ հարցը դիտարկելով իրանական գազը դեպի Եվրոպա արտահանելու գաղափարի համատեքստում և նշելով, թե դա տեխնիկապես բարդ է ու տնտեսապես ոչ շահավետ: Բայց հարցն այն է, որ խոսքը կարող է լինել ոչ միայն Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա, այլև Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան գազային համագործակցության մասին: Եվ այս հարցին մի քանի օր առաջ անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Բոլոր դեպքերում վրացի քաղաքագետ, թբիլիսյան Black Sea Press լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Գելա Վասաձեն քիչ հավանական է համարում իրանական գազի տարանցումը Հայաստանի տարածքով դեպի Վրաստան: Վրացի փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ Հայաստանի գազատրանսպորտային համակարգի սեփականատերը «Գազպրոմի» դուստր ընկերությունն է, և բնական է, որ «Գազպրոմը» չի ուզենա թույլ տալ իր մրցակցին գազ տարանցել դեպի Եվրոպա:

– Պարոն Վասաձե, Իրան-Հայաստան-Վրաստան գազային համագործակցությունը որքանո՞վ է իրատեսական, և ինչպե՞ս են նման հնարավորությանը վերաբերվում Վրաստանում:

– Թե ինչպես են դրան վերաբերվում Վրաստանում՝ ես չեմ կարող ասել, քանի որ մարդիկ տարբեր կարծիքներ ունեն այս հարցի վերաբերյալ: Բայց ես կարող եմ ասել իմ կարծիքը: Անշուշտ, Իրանը շատ կարևոր երկիր է Վրաստանի համար և, իհարկե, Հայաստանի առանցքային գործընկերներից է: Սա միակ խոշոր երկիրն է, որի սահմանը բաց է Հայաստանի համար: Բայց Իրանը, ինչպես գիտենք, իր խնդիրներն ունի: Իրանի խնդիրը նախևառաջ այն է, որ Միացյալ Նահանգների ներկայիս նախագահի վարչակազմը, մեղմ ասած, այնքան էլ բարյացակամ չէ Իրանի նկատմամբ:

Եթե խոսում ենք տրանսպորտային միջանցքների մասին, ապա այդ միջանցքները վաղուց ծրագրված են և հովանավորվում են Չինաստանի կողմից: Եկեք չմոռանանք, որ չինացիները մոտ 5 տարի է, ինչ անցկացրել են, այսպես կոչված, Մետաքսի հարավային ճանապարհ, և այն անցնում է Պակիստանի ու Իրանի տարածքով, հետո հասնում է Պարսից ծոց, իսկ դրանից հետո գնում է դեպի Անդրկովկաս: Այստեղ երկու ճյուղավորում կա՝ դեպի Ադրբեջան և դեպի Հայաստան: Հենց այս պրոցեսն էլ տեսնում ենք այս պահին: Ադրբեջանի ճանապարհներն այսօր լավագույնն են Հարավային Կովկասում: Այս երկիրը ճանապարհների որակով 35-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում: Իսկ Վրաստանը, եթե չեմ սխալվում, 94-րդ տեղում է, Հայաստանը՝ 95-րդ: Մենք շատ մոտ ենք իրար ճանապարհների որակով: Հիմա այս ծրագրի իրականացումը կախված է մեզնից, թե ինչպիսի արդյունավետությամբ կաշխատենք ու կզարգացնենք տրանսպորտային կոմունիկացիաները: Սա շատ լավ, կարևոր, հեռանկարային ծրագիր է: Խոսքն առաջին հերթին ուղևորափոխադրումների մասին է: Առավել ևս, մենք գիտենք, որ նոր տերմինալ է կառուցվում Փոթիում, շատ լուրջ բեռնատար տերմինալ կա Բաթումում: Ըստ էության, Կենտրոնական Ասիայի և արևմտյան Չինաստանի՝ Սինցզյան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր