Դեպի վեր

Քոչարյանն ու Սարգսյանը հակապետական գործիչներ են. իշխանությունը պետք է արագացնի նրանց պատասխանատվության հարցը

1in.am07/10/2020, 5:48

Քոչարյանն ու Սարգսյանը հակապետական գործիչներ են. իշխանությունը պետք է արագացնի նրանց պատասխանատվության հարցը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

-Պարո՛ն Գրիգորյան, վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքում շատ ակտիվ թեմա է դարձել, այսպես ասած, հակառուսականությունը:  Այն, որ հանրային տրամադրությունների վրա որոշակիորեն կարող են ազդել Ռուսաստանին վերաբերող թեմաներ, դա նորմալ է, օրինակ, երբ հարցը վերաբերում է գազի գնին, արցախյան խնդրին, ռուսական մեդիայում Հայաստանի մասին բացասական անդրադարձերին և այլն: Վերջին շրջանում ակտիվորեն հայտարարություններ են հնչում հակառուսական տրամադրությունների վերաբերյալ, օրինակ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Հայաստանում թույլ չի տա հակառուսական տրամադրություններ, և նա միակը չէ, նրան հաջորդեցին այլ սուբյեկտներ և ուժեր: Առհասարակ ի՞նչ ասել է հակառուսական տրամադրություններ և Հայաստանում հակառուսական տրամադրություններ կա՞ն:

-Ծառուկյանի դեպքում չգիտեմ, թե ինչ նկատի ուներ նա, ճիշտ կլինի իրենից ճշտել, թե ինչ նկատի ուներ: Ես, օրինակ, ճանաչում եմ Հայաստանի քաղաքացի մարդու, որը համարում է ճիշտ այն ամենը, ինչ ասում է Պուտինը, և նույնիսկ ասում է, որ եթե անգամ Պուտինը կոտորի հայերին, դա ճիշտ կլինի… Եվ երբ ես ասում եմ, որ դա սխալ է, ես հայրենասեր եմ, ուզում եմ մեր ազգը բարգավաճի, նա սարսափում է, և ասում է՝ հասկանո՞ւմ եք՝ այդ ինչ եք ասում, դուք հակառուսական բան եք ասում… Այդ մարդու մոտ նույնիսկ եթե թարս ես նայում Ռուսաստանին, դա նշանակում է հակառուսականություն է: Այսինքն՝ երբ մարդ խոսում է հակառուսական տրամադրությունների մասին, պետք է պարզաբանի, թե ինչ նկատի ունի: Ես օրինակ, համարում եմ, որ հակառուսականություն կլիներ, եթե մենք անհարգալից վերաբերմունք ցուցաբերեինք ռուս ազգի, ռուս ժողովրդի ստեղծած ժառանգության նկատմամբ, բայց եթե ես համաձայն չեմ Պուտինի վարած քաղաքականության հետ, այդ թվում նաև Ղարաբաղի հարցով, նաև համաձայն չեմ, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուզում է Արցախի շուրջ գտնվող տարածքները փոխանցել Ադրբեջանին, ես դա կքննադատեմ, և դա հակառուսականություն չէ, հակապուտինյան մոտեցում է, պուտինյան մոտեցումների դեմ ուղղված քայլ է: Այդ տարբերությունը պետք է բոլորը տեսնեն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR414426
RUR4.174.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր