Դեպի վեր

Առողջ պետության հիմքը առողջ հասարակությունն է

slaq.am11/4/2019, 1:24

Առողջ պետության հիմքը առողջ հասարակությունն է

«Դե Ֆակտո» N 04/150 (07-08/2019թ.)

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ավանեսյանը

-Տիկի՛ն Ավանեսյան, ինչպե՞ս ծնվեց «Պարացելսուս» ՀԿ հիմնադրելու գաղափարը, ինչո՞ւ հենց «Պարացելսուս» և ո՞րն էր նպատակը:


-«Պարացելսուս» աջակցություն բժիշկների հասարակական կազմակերպություն բացելու գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ մեր երկրում նոր էր տեղի ունեցել հեղափոխություն և ես մտածում էի, որ հեղափոխության հետ մեկտեղ առողջապահական համակարգում կծնվեն նոր գաղափարներ, կկատարվեն նոր բարեփոխումներ, հատկապես կապված մարզային առողջապահության հետ, քանի որ քաջատեղյակ եմ մարզային առողջապահության տիրող անմխիթար վիճակի մասին. մեկ տարի որպես տնօրեն աշխատել եմ մարզային բժշկական մեծ կենտրոնում: Սակայն տեսնում եմ, որ այսօր ամեն ինչ է՛լ ավելի վատ է քան նախկին իշխանությունների օրոք էր: Այդ ամենը տեսնելով ինձ մոտ ցանկություն առաջացավ հիմնել հասարակական կազմակերպություն, որը կզբաղվի, առաջինը` բուժաշխատողների շահերի պաշտպանությամբ, և նրանց աշխատանքի ճիշտ կազմակերպմամբ, երկրորդը` մարզային առողջապահությանը վերաբերող բազում անլուծելի թվացող հարցերի հավաքագրմամբ և այդ խնդիրների լուծմամբ::
Ինչո՞ւ հենց «Պարացելսուս», քանի որ Պարացելսուսը դեռ շատ վաղ ժամանակներում եղել է առաջին եվրոպացի բժիշկը, ով նպաստել է բժշկության մեջ քիմիական դեղորայքի չափաբաժնով օգտագործմանը: Նա ունի շատ հայտնի մի ասացվածք. «Թույնը դեղից տարբերվում է միայն իր չափաբաժնով»:

-Ի՞նչ գործունեություն է իրականացնում «Պարացելսուս» ՀԿ:

-«Պարացելսուս» ՀԿ-ն այցելում է Երևանում և ՀՀ մարզերում գտնվող տարբեր բուժհաստատություններ և կատարում տարբեր տեսակի բուժզննումներ: Այցելելով բուժհաստատություն, մենք տեսնում ենք, թե տվյալ բժշկական կենտրոնն ինչ մասնագետի խնդիր ունի, և հետո, տվյալ մասնագետի հետ այցելում ենք այդ բուժհաստատություն և կատարում հիվանդների անվճար բուժհետազոտություններ:
ՀԿ կազմի մեջ են մտնում նեղ մասնագետներ (գինեկոլոգ, ակնաբույժ, վիրաբույժ, ուռոլոգ, սոնոգրաֆիստ, լաբորատոր բժիշկ, սրտաբան), ովքեր պատրաստ են կատարել բժշկական տարբեր հետազոտություններ և անվճար բուժել հիվանդներին:

-Ձեր հասարակական կազմակերպությունն իր գործունեության ընթացքում այցելում է ՀՀ մարզերի բուժհաստատություններ, հետաքրքիր է` ինչպե՞ս կգնահատեք մարզային առողջապահությունը, ի՞նչ խնդիրներ կան մարզային առողջապահության բնագավառում:

-Մարզային առողջապահության խնդիրների վերաբերյալ կարելի է անվերջ խոսել: Ամենաառաջնային խնդիրը շենքային պայմանների անմխիթար վիճակն է, երկրորդ խնդիրը բուժսարքավորումներն են, որոնք ձեռք են բերվել դեռևս Խորհրդային Միության տարիներին, երրորդը` մարզային առողջապահության ֆինանսավորումն է, որը նույնպես սարսափելի վիճակում է, չորրորդ խնդիրը` մասնագետների բացակայությունն է: Նույնիսկ սովորական հիվանդությունների ժամանակ մարդիկ ցանկանում են իրենց բուժումը ստանալ Երևանում` ինչո՞ւ, քանի որ հիվանդանոցներում հիվանդասենյակները խայտառակ վիճակում են, եթե կա որոշակի վերանորոգած հիվանդասենյակներ, ապա վարձավճարներն այնքան թանկ են, որ մարդիկ նախընտրում են գնալ Երևան, որտեղ այդ վարձավճարները չկան: Էլ չեմ խոսում սանիտարահիգիենիկ պայմանների մասին, որոնք գոյություն չունեն: Իսկ Երևանից ավելի հեռու գտնվող մարզերի բժշկական կենտրոնները է՛լ ավելի անմխիթար վիճակում են:
Վերջերս տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ, ես ելույթ ունեցա և խոսեցի այն մասին, որ պետությունը մարզային առողջապահական համակարգում աշխատող բժիշկներին պետք է աջակցի, պետք է մասնագետներին անվճար ուղարկի վերապատրաստումների, աշխատավարձի խրախուսումներ լինեն, քանի որ մարզային բժիշկները, իսկապես հերոսական աշխատանք են կատարում. այդ սուղ պայմաններում փորձում են ապաքինել հիվանդին և փրկել հազարավոր մարդկանց կյանքեր:

-«Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մի շարք բժիշկներ այցելում են ՀՀ մարզեր և կատարում տարբեր տեսակի բուժզննումներ, մի փոքր կմանրամասնե՞ք:

-Այցելությունները սկսել ենք Գեղարքունիքի մարզից, այցելել ենք Վարդենիսի բժշկական կենտրոն, նաև Կարճաղբյուրի ՊՈԱԿ:
Ինչպես նշեցի, հեռու գտնվող մարզերի բժշկական կենտրոնները բացարձակապես անմխիթար վիճակում են. շտապ օգնության մեքենաները հին, շենքային պայմանները անմխիթար վիճակում, մասնագետների պակաս և այլն: Օրինակ` Վարդենիս բուժկենտրոնում չկար սրտաբան, ակնաբույժ:
Մենք, երբ այցելում ենք մարզային բժշկական կենտրոններ, ոչ միայն կատարում ենք հետազոտություններ, այլ նաև ճշտում ենք տվյալ բժշկական կենտրոնի խնդիրները և բարձրաձայնում այն, հույս ունենալով, որ գոնե այդ խնդիրների 10%-ը կկարողանանք կարգավորվել:

-Առողջապահության բնագավառում կատարվում են բազում փոփոխություններ ու նորամուծություններ, ըստ Ձեզ, դրանք ինչպե՞ս են անդրադառնում առողջապահության բնագավառի զարգացման վրա:

-Բազում փոփոխություններ և նորամուծություններ ես առայժմ չեմ տեսնում, դրանք կարելի է ասել` ընդամենը փիար են, խոսենք ամենահասարակ փոփոխության մասին, սանիտարաավիացիոն ծառայության մասին, իբրև թե ունենք սանավիացիա, որի վրա պետությունը պետբյուջեից հատկացրել է 144 միլիոն դրամ: Ես ինքս վստահ չեմ, որ այդ ուղղաթիռը նախատեսված է սանավիացիայի համար:
144 միլիոնը բավականին մեծ գումար է, որը կարելի էր օգտագործել մարզային առողջապահական մեկ-երկու կենտրոնների արդիականացման վրա:
Այսպես ասեմ, Գարդասիլով և չծխելով հաստատ առողջապահության համակարգ չես զարգացնի:
Ըստ իս՝ առողջ պետության հիմքը, դա առողջ հասարակությունն է:

-Դուք մասնագիտությամբ բժիշկ եք, հետաքրքիր է նաև Ձեր տեսակետը Գարդասիլի պատվաստանյութի հետ կապված:

-Որպես բժիշկ` պատասխանեմ, որ գարդասիլ չորսը վաղուց դուրս է եկել շրջանառությունից, գարդասիլ չորսի շեմը Հայաստանի Հանրապետությունում չգիտես ինչի, բարձրացվել է, ամբողջ աշխարհում կիրառվում է գարդասիլ ինը, որը Հայաստանում գոյություն չունի, ես ինք...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր