Դեպի վեր

Մեծ վտանգ եմ տեսնում այդ որոշման մեջ. ծեծ, սպանություն՝ ռուսական ռազմաբազայից ստացած վնասները բոլորին են հայտնի

1in.am11/3/2019, 2:06

Մեծ վտանգ եմ տեսնում այդ որոշման մեջ. ծեծ, սպանություն՝ ռուսական ռազմաբազայից ստացած վնասները բոլորին են հայտնի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արկադի Վարդանյանը։

– Պարոն Վարդանյան,  ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի՝ Հայաստան  և մասնավորապես Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազա այցելությունից պարզ դարձավ, որ բազան արդիական նոր սպառազինություններով ու տեխնիկայով է համալրվելու։ Ի՞նչ կարծիք ունեք այս մասին։

Ես վաղուց եմ նշել՝ այդ բազայի պոտենցիալը պետք է ոչ թե կրկնապատկվի, այլ ընդհանրապես այդ բազան պետք է վերացվի որպես այդպիսին։ Այն մեծ վտանգ է ներկայացնում ու դարձնում թիրախ զանազան ուժերի համար։

Կրկնում եմ՝ այդ բազան պետք է վերացվի՝ ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Միխեիլ Սաակաշվիլին վերացրեց Վրաստանում առկա ռուսական բազան։ Իմիջիայլոց, այդ բազան գրեթե ամբողջ կազմով տեղափոխվել  է Վրաստանից Հայաստան։ Թե ինչպիսի վնասներ ենք մենք կրել այդ բազայի առկայությունից՝ բոլորին հայտնի է. քանի մարդկանց են ծեծել, սպանել, գնդակահարել գիշերվա հազարին՝  մենք  այդ ամենը գիտենք։ Մենք նաև գիտենք, թե ինչպես են ընթացել դատաիրավական պրոցեսները այդ ոճրագործությունների հետ կապված։ Նախ՝ մեր բյուջեի համար է հավելյալ, ոչ մեկի համար անհրաժեշտություն չունեցող ծանրություն, իսկ ռազմաքաղաքական տեսանկյունից շատ վտանգավոր երևույթ է մեզ համար։

– Իսկ ի՞նչ նպատակով է Ռուսաստանն այժմ հզորացնում այդ բազայի ռազմական պոտենցիալը։

– Դա պետք է կապել այն իրադարձությունների հետ, որ տեղի են ունենում Սիրիայի հյուսիսային տարածքներում։ Նաև՝ Պուտին-Էրդողան պայմանավորվածությունների շրջանակներում է։ Ռուսաստանն ու Թուրքիան ձեռք ձեռքի տված  այնքան են  մերձեցել, այնքան են համապատասխանեցրել իրենց ագրեսիվ ընդհանուր նկրտումները, որ հասկանալի է այս ամենը։ Ռուսներն ավելի շատ ուժ են ուզում կուտակել այս տարածաշրջանի սահմանամերձ գոտում, որը մեր երկիրն է՝ Հայաստանը, որպեսզի անհրաժեշտության դեպքում  կարողանան գործածել։ Նախ՝ այստեղից ավելի մոտ է՝ հեռահար հրթիռներ պետք չէ օգտագործել, և զորքը շատ արագ կարելի է տեղափոխել համապատասխան շրջան։ Ինչպես հայտնի է, հիմա ռուսական ռազմական ոստիկանությունն է վերահսկում իբրև թե քրդերի հեռացումը, դա էլ, իմիջիայլոց, Ռուսաստանի դիվանագիտության  հատուկ գործողությունն է։ Մենք հիշում ենք՝ ոչ  վաղ անցյալում ռուսները նույնպես քրդամետ քաղաքականություն էին վարում, բայց հիմա կտրուկ փոխեցին իրենց տրամադրվածությունը ու մերձեցան Թուրքիայի հետ։ Ամեն դեպքում դա մեզ համար շատ մեծ վտանգ է պարունակում, և ես դա շաղկապում եմ  Սիրիայում տեղի ունեցող  իրադարձությ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր