Դեպի վեր

ՎԶԵԲ-ի հետ համագործակցությանը մեզ համար պատիվ է՝ հատկապես բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման ճանապարհին. Անդրեյ Մկրտչյան

armenpress.am01/20/2022, 12:18

ՎԶԵԲ-ի հետ համագործակցությանը մեզ համար պատիվ է՝ հատկապես բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման ճանապարհին. Անդրեյ Մկրտչյան

Նոր հնարավորություններ Ամերիաբանկում` ձեռներեցությամբ զբաղվող կանանց, միկրո, փոքր ու միջին ձեռնարկությունների համար: Ամերիաբանկը կգործադրի առավելագույն ջանք՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ու դոնորներից ներգրավված 25 մլն դոլար ֆինանսավորումը վարկերի միջոցով արդյունավետ տեղաբաշխելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանկում պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ Ամերիաբանկի տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շարունակությունը բանկի համար պատիվ համարեց՝ հատկապես բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման ճանապարհին:

«Մեր հարաբերությունները ՎԶԵԲ-ի հետ պարզապես ֆինանսական համագործակցություն չեն, այլ ռազմավարական գործընկերություն, որն արդեն տասնամյակից ավելի պատմություն ունի: Հայաստանի համար սա շատ կարևոր նախագիծ է, որն անշուշտ կունենա համապարփակ ազդեցություն»,-ասաց Մկրտչյանը:

Նա հավաստիացրեց, որ Ամերիաբանկը կգործադրի առավելագույն ջանք՝ միջոցների արագ, արդյունավետ և հաջող տեղաբաշխում կազմակերպելու նպատակով՝ հօգուտ հայկական բիզնեսի և մասնավորապես ձեռներեցությամբ զբաղվող կանանց ու փոքր ու միջին ձեռնարկությունների:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն էլ նշեց, որ ՎԶԵԲ-ը և Ամերիաբանկը միավորում են ջանքերը՝ Հայաստանում գործող ՓՄՁ-ներին աջակցելու և «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում ֆինանսավորում տրամադրելու ուղղությամբ: «Մեր փորձը ցույց է տալիս, որ ձեռներեց կանայք մեծ դեր ունեն նոր աշխատատեղեր ստեղծելու և տնտեսական աճը խթանելու գործում»,-ասաց Հանեսյանը

ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանի տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենն էլ ՎԶԵԲ-ի համար Ամերիաբանկի հետ երկարամյա գերազանց հարաբերություններ ունենալը շատ հաճելի համարեց: Անդրադառնալով բուն ծրագրին՝ նշեց, որ այն ունի 3 շատ կարևոր բաղադրիչ: «Առաջինը՝ «Կանայք բիզնեսում» ծրագիրն է, որն աջակցում է կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին՝ նրանց համար բարելավելով ֆինանսական հասանելիությունը: Երկրորդ բաղադրիչը ՓՄՁ-ների մրցունակության խթանումն է, քանի որ մենք օգնելու ենք տեղական ՓՄՁ-ներին՝ ապահովելու Եվրամիության չափանիշներին, այդ թվում՝ «կանաչ» բաղադրիչի պահանջներին համապատասխանությունը: Եվ երրորդը ՓՄՁ-ների ֆինանսավ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր