Դեպի վեր

Երևանի նախկին փոխքաղաքապետին առաջադրված մեղադրանքն առնչվում է Ռուբեն Հայրապետյանի քրեական գործին

azatutyun.am08/3/2020, 4:30

Երևանի նախկին փոխքաղաքապետին առաջադրված մեղադրանքն առնչվում է Ռուբեն Հայրապետյանի քրեական գործին

«Մեղքս չեմ ընդունում, նույնիսկ չեմ հասկանում, իսկ մնացած հարցերը պաշտպանները կպարզաբանեն: Ես չխախտեմ նախաքննության գաղտնիքը», - «Ազատությանն» այսօր ասաց Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։

Ըստ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ), Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը և նրա նախկին ենթական՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներից մեկի նախկին տնօրեն Գևորգ Հակոբյանը մեղադրվում են պաշտոնեական լիազորություններ չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի համար։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է կալանավորել նախկին երկու պաշտոնյաներին։

ՀՔԾ-ից «Ազատությանը» փոխանցեցին, որ նախկին փոխքաղաքապետը անցնում է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի քրեական գործով։ Ըստ ՀՔԾ-ի, Նիկոյանը մեղադրվում է աճուրդի հետ կապված կեղծ փաստաթղթեր շրջանառության մեջ դնելու համար։

Ըստ քրեական գործի, 800 միլիոն դրամ արժողությամբ հողակտորը 2014-ին Երևանի քաղաքապետարանի հայտարարած աճուրդում ավելի քան 169 միլիոն դրամով գնել են Հայրապետյանի հետ փոխկապակցված անձինք, ինչից հետո այն ձևական նվիրատվություններով բաժին է հասել Հայրապետյանի ընտանիքի անդամներին։ Հայրապետյանը ևս մեղադրանքը չի ընդունում։

Ռուբեն Հայրապետյանը 4 ամիս առաջ մեկնել էր Ռուսաստան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր