Դեպի վեր

ՀՀԿ-ն պատրաստ է վճարել Սերժ Սարգսյանին, կամ ցանկացածի

1in.am09/22/2017, 10:00

ՀՀԿ-ն պատրաստ է վճարել Սերժ Սարգսյանին, կամ ցանկացածի

Անգամ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանն իր իսկ շուրթերով հայտարարում է, որ խորհրդարանական կառավարման համակարգի անցումով Հայաստանում ըստ էության վերանում է անձի իշխանությունն ու հաստատվում է այսպես ասած կոլեգիալ կառավարում, ՀՀԿ իշխող մեծամասնությունը շարունակում է Հայաստանում ամեն ինչ կապել մեկ անձի հետ եւ այդ անձ դիտել Սերժ Սարգսյանին: Սա իհարկե ամենեւին չի նշանակում, որ Սարգսյանն ավելի հեռատես եւ արդիական մտածողության տեր է, քան մեծամասնությունը, եւ նրա առավեկ ներկայացուցչական կառավարման մոտեցմանը հակադրում են «կռապաշտությունը»:

Պարզապես Հայաստանի ներկայիս պայմաններում, երբ չափազանց բարդ եւ պատասխանատու է սոցիալ-տնտեսական վիճակը, եւ նաեւ արտաքին ասպարեզում առկա են բազմաթիվ ռազմա-քաղաքական մարտահրավերներ, տեղի է ունենում Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ մեծամասնության շահերի բախում: Սերժ Սարգսյանը չի ցանկանում լինել միակ պատասխանատուն, թեեւ իհարկե ցանկանում է լինել այսպես ասած առաջնորդողը եւ վերջին խոսքն ասողը: ՀՀԿ-ն էլ չի ցանկանում, որպեսզի Սերժ Սարգսյանը վերջին խոսքի իրավունքը պահի իրեն, իսկ ահա պատասխանատվությունը տարածի այսպես ասած բոլորի վրա, հայտարարելով, որ այլեւս անձերը չեն որոշողը:

Ահա այդ պատճառով էլ Սարգսյանի այդ հայտարարություններին ի պատասխան ՀՀԿ-ականները հայտարարում են, որ միակն ու անփոխարինելին կա ու կմնա Սերժ Սարգսյանը: Ընդ որում, այդ իրավիճակում Սարգսյանի համար թվացյալ շահեկան վիճակը իրականում այդքան էլ այդպես չէ, որովհետեւ նա իրավիճակը պատրաստել է այսպես ասած վատթարագույնին, այսինքն իշխանության դե յուրե լծակի կորստին, այդ իսկ պատճառով Սահմանադրությամբ ձեւավորելով գործականում բազմաբեվեռ համակարգ: Եվ եթե անգամ նրա առաջնորդության պայմաններում բեվեռները լոկ դե յուրե լինեն իրար հակակշռող, իսկ դե ֆակտո ենթարկվեն միակ ու անփոխարինելի առաջ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր