Դեպի վեր

Ռոբերտ Քոչարյանը զրպարտության համար դատի է տվել Նիկոլ Փաշինյանին, իսկ որդին՝ ԱԱԾ տնօրենին

7or.am09/25/2018, 5:06

Ռոբերտ Քոչարյանը զրպարտության համար դատի է տվել Նիկոլ Փաշինյանին, իսկ որդին՝ ԱԱԾ տնօրենին

Ռոբերտ Քոչարյանը զրպարտության համար դատի է տվել Նիկոլ Փաշինյանին, իսկ որդին՝ ԱԱԾ տնօրենին

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին: Հայցադիմումը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 17-ին:

Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին: Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել նաև ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ, որը վերաբերել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ զրպարտություն են համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը՝ «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

«Ուզում է ասել, որ Ռոբերտ Քոչարյանը մարդկանց սպանություն է կազմակերպել ու հիմա հղում է անում իր անձեռնամխելիության վրա: Այնինչ այդպիսի մեղադրանք Ռոբերտ Քոչարյանին առաջադրված չի եղել, այդպիսի արարքի համար օրինական ուժի մեջ մտած դատավճիռ գոյություն չունի, որ ինքը մեղավոր է ճանաչվել: Իսկ վարչապետն այդպիսի արտահայտություններ է արել, մենք գտնում ենք, որ սա անթույլատրելի է»,-ասում է փաստաբան Հայկ Ալումյանը:

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչն ասաց, որ պահանջը մեկն է՝ պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել վերը նշված արտահայտությունների համար: Հայկ Ալումյանն ասաց, որ փոխհատուցման պահանջ չկա:

Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին:

Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 27-ին հայցադիմում է ներկայացրել նաև «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի (1in.am) դեմ՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին: Դիմելով դատարան` հայցվորի ներկայացուցիչը (ըստ «Դատալեքս» տեղեկատվական պորտալի՝ Աննա Սարդարյան) հայտնել է, որ 2018թ. հունիս ամսին «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն հրապարակել է տարբեր հոդվածներ, որոնցում արատավորել է Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը:

Մասնավորապես, ըստ Քոչարյանի ներկայացուցչի` 2018թ. հունիսի 7-ին ընկերությանը պատկանող www.1in.am ինտերնետային կայքում և «Ժամանակ» օրաթերթում հրապարակվել է հոդված` «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել» վերնագրով, որտեղ տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ: Հայցվորի դիրքորոշումն այն է, որ հրապար...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր