Դեպի վեր

Ժամանակը ցույց կտա՝ ինչպիսի զարգացումներ տեղի կունենան. Ստեփանակերտն արձագանքում է «Վերնատան» համաժողովին

1in.am11/17/2019, 2:00

Ժամանակը ցույց կտա՝ ինչպիսի զարգացումներ տեղի կունենան. Ստեփանակերտն արձագանքում է «Վերնատան» համաժողովին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը

-Պարոն Բաբայան, երեկ «Վերնատան» անդրանիկ համաժողովին Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, նշեց, որ Հայաստանի և Արցախի ղեկավարների միջև բավական բարդ հարաբերություններ են, այնպիսի տպավորություն է, որ մտածում են՝ Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, մեզ համար ազատ ապրենք։ Արդյոք Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև բա՞րդ հարաբերություններ են։

-Ե՛վ պաշտոնական Ստեփանակերտը, և՛ ընդհանրապես բոլոր նրանք, որոնք առաջին հերթին կարևորում են մեր ազգային շահը, միասնականությունը, պետք է ամեն ինչ անեն, որ երկու հայկական պետությունների փոխհարաբերությունները իրոք լինեն միասնական, որ որևէ ճեղքում, որևէ անհամաձայնություն չլինի, առավել ևս թշնամանք չլինի։ Եվ սա բոլորիս պարտքն է, անկախ նրանից՝ ով ինչ պաշտոն է զբաղեցնում և անկախ նրանից՝ ով ինչ անցյալ, ներկա ունի։ Եվ մեր ԶՈՒ-ն միշտ այդ մոտեցմամբ են առաջնորդվել, դրա համար էլ մեր սահմանները անառիկ պահում են։ Ես չեմ ուզում միջամտել Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին, որովհետև դա ճիշտ չէ, բայց ասեմ, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի այդ միասնականությունը պահպանվի, իսկ մտածել, որ Արցախի հարցը շուտափույթ լուծել ցանկացած ձևով և ձերբազատվել այսպիսի ծանրությունից, կարծում եմ, եթե նույնիսկ կան այդպիսի մարդիկ, ապա սա կհանգեցնի հայոց պետականության կործանման, որովհետև Հայաստանն աշխարհաքաղաքական առումով իրենից գործոն, հետաքրքրություն է ներկայացնում այնքան, որքան կա Արցախ-Հայաստան կենսունակ Հանրապետություններ։ Առանց դրա ՀՀ-ն գործոն չի լինելու, առանց դրան ՀՀ-ն վերածվելու է օբյեկտի, թատերաբեմի, որի կործանումը շատ կարճ ժամանակի արդյունք է լինելու։ Եվ սա պետք է բոլորս լավ հասկանանք։

Վազգեն Մանուկյանը նաև ասաց, որ Արցախի հարց, տնտեսություն, ներքին քաղաքականություն, այս ամենը լուծում է մեկ հոգի։ Նման հայտարարությունները բարդացնո՞ւմ են իրավիճակը։

-Սա ներքաղաքական խնդիր է, և ճիշտ չէ, որ հատկապես պաշտոնական Ստեփանակերտը միջամտի նման գործընթացներին։ Մենք տեսնում ենք, որ հիմա Հայաստանի ներքաղաքական ասպարեզը վերակազմավորվում է և այն համահունչ է ժողովրդավարական համակարգին, որովհետև քաղաքական դաշտը պետք է դինամիկ լինի, պետք է անընդհատ վերակազմավորվի։ Սա ցանկացած կենդանի քաղաքական օրգանիզմի, առավել ևս պետության բաղադրիչներից է։ Հետևաբար, ժ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր