Դեպի վեր

Խոշոր ավտովթար Երևանում․ Ոստիկանության գնդապետի 22-ամյա տղան, ով հայտնի է «գիշերային չղջիկ» մականվամբ, NIVA-ով բախվել է Opel-ին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com10/19/2018, 7:30

Խոշոր ավտովթար Երևանում․ Ոստիկանության գնդապետի 22-ամյա տղան, ով հայտնի է «գիշերային չղջիկ» մականվամբ, NIVA-ով բախվել է Opel-ին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, հոկտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 43 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի բնակիչ 35-ամյա Վարդան Սահակյանի վարած Opel մակնիշի 35 FT 907 համարանիշի և Տավուշի մարզի Աչաջուր գյուղում գրանցված, Երևանի Արաբկիր վարչական շրջանում բնակվող 22-ամյա Աշոտ Շահնազարյանի վարած VAZ 2121 մակնիշի 35 VG 552 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Շահնազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Opel-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 24-ամյա Արման Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա․ Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ վթարի մեղավորը եղել է NIVA-ի վարորդը, ով դժոխային արագությամբ վարելով ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի վթարային իրավիճակ ստեղծել ոչ միայն Opel-ի, այլ նաև մի քանի ավտոմեքենաների վար...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր