Դեպի վեր

Համահայկական մարաթոնի պերճանքն ու թշվառությունը

1in.am11/23/2017, 4:40

Համահայկական մարաթոնի պերճանքն ու թշվառությունը

Այսօր Երևանի ժամանակով ժամը 22-ին մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ը: Հեռուստամարաթոնը, որն ամեն տարի իրականացվում է Լոս Անջելեսում, հանրագումարի է բերում տարվա ընթացքում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Սփյուռքում իրականացված ծրագրերը: Հենց դրա միջոցով են գոյանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնական միջոցները:

Այս տարի «Բերքառատ Արցախ» խորագրի ներքո անցկացվող հեռուստամարաթոնի ամբողջ հասույթը կտրամադրվի Լեռնային Ղարաբաղում խորքային հորերի հորատման, ոռոգման նոր ցանցի կառուցման և արևային էներգիայի համակարգի ներդրման նախագծերի իրականացմանը: Հռչակագրային մակարդակում ամեն ինչ պերճախոս ու գեղեցիկ է ասված: Ամբողջ խնդիրն այն է, որ ցանկացած ռացիոնալ գաղափար բախվում է հայաստանյան համակարգի գիշատիչ բնույթին, որը տարիների ընթացքում լափել է ոչ միայն հայաստանցիների վստահության ռեսուրսը, այլ նաև` Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, անխոս, մեծ պոտենցիալը:

Հայաստան-Սփյուռք հարաբերություններում այսօր գոյություն ունի ինստիտուցիոնալ, բովանդակային լուրջ ճգնաժամ, որը գործնականում ի դերև է անում համազգային օրակարգի ձևավորման հնարավորությունը, մարդկանց մոտ սպանում է համազգային տուրքի գաղափարը: Այս իմաստով, «Հայաստան» հիմնադրամն ու նրա հեռուստամարաթոնը, համազգային միասնության հարթակ լինելու փոխարեն, վերածվել են այդ ճգնաժամի հայելու, լավագույն դեպքում` հրապարակային դաշտի, որտեղ մեծահարուստ հայերը զբաղված են PR-ով, կոնկրետ նպատակների սպասարկմամբ: Օրինակ, այսօր սպասվում է, որ հեռուստամարաթոնի ժամանակ անակնկալ է անելու ռուսաստանահայ մեծ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր