Դեպի վեր

Դպրոցի տնօրեն ընտրված Ստեփան Ստեփանյանի կարծիքով ԿԳՆ-ն փորձում է այդ պաշտոնին իր ցանկալի թեկնածուին նշանակել

hetq.am03/21/2018, 5:48

Դպրոցի տնօրեն ընտրված Ստեփան Ստեփանյանի կարծիքով ԿԳՆ-ն փորձում է այդ պաշտոնին իր ցանկալի թեկնածուին նշանակել


Վայոց ձորի Վերնաշեն համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն ընտրված Ստեփան Ստեփանյանը կարծում է, որ կրթության և գիտության նախարարությունը փորձում է տնօրենի պաշտոնի համար նոր ընտրություն անցկացնել և իրեն ցանկալի թեկնածուին տնօրեն նշանակել։

Դպրոցի տնօրենի ընտրությունը կայացել է մարտի 12-ին, քանի որ դպրոցի տնօրեն Համլետ Հարությունյանի 68 տարին լրացել էր և մարզպետը նրան թույլատրել էր պաշտոնավարել մինչ հունվարի 8-ը։

Տնօրենի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու՝ նույն դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Ստեփան Ստեփանյանը և Եղեգնաձորի քաղաքային պետական հանրակրթական վարժարանի տնօրեն Վահան Աբրահամյանը:

Ընտրության արդյունքում հաղթղ է ճանաչվել Ստեփան Ստեփանյանը: Նրա օգտին քվեարկել է դպրոցի կառավարման խորհրդի 5 անդամ, իսկ Վահան Աբրահամյանը հավաքել է 3 ձայն:

Ընտրությունից հետո Վահան Աբրահամյանը բողոք է ներկայացրել կրթության և նախարարություն՝ հայտնելով, որ դպրոցի կառավարման խորհրդի ութերորդ անդամը՝ Արեքնազ Մկրտչյանը սխալ է ընտրվել, նրա ընտրության արձանագրություններում կան անճշտություններ, նշված չէ, թե Մկրտչյանի օգտին քանի հոգի է քվերակել, բացի այդ՝ խորհրդի անդամ Արեքնազ Մկրտչյանը դպրոցի տնօրեն Համլետ Հարությունյանի հարսն է:

Ստեփան Ստեփանյանն ասում է՝ այսօր դպրոցում տեղի ունեցած հանդիպմանը կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ Արսեն Բաղադասարյանը և Անահիտ Մուրադյանը իրեն առաջարկել են հրաժարվել ընտրության արդյունքներից, որպեսզի դպրոցի տնօրենի նոր ընտրություն և մրցույթ նշանակվի։

«Ամեն ձև՝ նախարարությունից, վերևից ճնշում են, որ այս մարդուն դարձնեն տնօրեն»,-«Հետք»-ի հետ զրույցում նշեց Ստեփան Ստեփանյանը:

Ստեփանյանն ասում է, որ Վահան Աբրահամյանը ևս խոստովանել է, որ կրթության և գիտության նախարարությունը «իրեն թիկունք է», նախարարությունում Արշակյան ազգանունով մտերի ունի, ով իրեն հովանավորում է:

Մինչ այս ընտրությունը՝ հունվարի 8-ին, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի որոշմամբ Վահան Աբրահամյանը նշանակվել էր դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Ստեփանյանի փոխանցմամբ՝ համայնքը ըմբոստացել է, դպրոցի աշակերտները երկու օր դասի չեն հաճախել, քանի որ մարզպետը, առանց համայնքի կարծիքը հարցնելու, այդ պաշտոնին ներկայացուցիչ է նշանակել ոչ համայնքից:

«Անձամբ ես դիմել եմ մարզպետին, խնդրել եմ՝ ինձ նշանակի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն մերժել է, ասել է՝ մենք պայմանավորվածություն ունենք, պետք է նշանակենք կոնկրետ անձի: Կոնկրետ անձն էլ նախկին վարժարանի տնօրեն է եղել: Վարժարանը լուծարվել է, այն միացվել է ավագ դպրոցին, ինքն էլ չի ցանկացել ավագ դպրոցում աշխատի, խնդրել է, առաջարկել է, չգիտեմ՝ ինչ է արել, որ իրեն տեղափոխեն Վերնաշենի դպրոց»,- նշեց Ստեփանյանը:

Ստեփան Ստեփանյանը 1989 թվականից աշխատում է Վերնաշենի դպրոցում՝ որպես աշխարհագրության ուսուցիչ, ապա՝ փոխտնօրեն, որից հետո դպրոցի աշակերտների թվի պակասի պատճառով փոխտնօրենի հաստիքը կրճատվել է, և Ստեփանյանը վերադարձել է աշխարհագրության ուսուցչի աշխատանքին:

Նախկինում Արեքնազ Մկրտչյանի փոխարեն կառավարման խորհրդի անդամ է եղել Ստեփան Ստեփանյանը, սակայն երբ տեղեկացել է, որ դպրոցի տնօրենի մրցույթ է լինելու, սեպտեմբերի 15-ին դիմում է ներկայացրել դպրոցի կառավարման խորհուրդ՝ դրա կազմից դուրս գալու և տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի մասնակցելու նպատակով:

Դեկտեմբերի 23-ին Ստեփանյանը ազատվել է դպրոցի կառավարման խորհրդի անդամի պաշտոնից, և նրան փոխարինել է դպր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր