Դեպի վեր

Հայաստանի վարչապետը կարող է ավելի շատ զինտեխնիկա խնդրել Ռուսաստանից․ Foreign Brief

azatutyun.am08/14/2019, 7:54

Հայաստանի վարչապետը կարող է ավելի շատ զինտեխնիկա խնդրել Ռուսաստանից․ Foreign Brief

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Երևանում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաև Սիրիային մարդասիրական օգնության տրամադրումը, հաղորդում է ռուսական կողմը, ամփոփելով Պատրուշևի՝ երեկ ավարտված երկօրյա այցի արդյունքները:

«Նիկոլայ Պատրուշևն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաև միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցեր, մասնավորապես՝ մարդասիրական օգնության տրամադրումը Սիրիայի ժողովրդին և խաղաղ կյանքի վերականգնումն այդ երկրում», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հայաստանը՝ Ռուսաստանի հետ համատեղ, այս տարվա փետրվարից մարդասիրական առաքելություն է իրականացնում արդեն ութ տարի ներքաղաքական պատերազմի մեջ գտնվող Սիրիայում: Համատեղ այս առաքելության մասին առաջինը հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցած տարի՝ հայ-ռուսական համագործակցության մասին իր ելույթում: Թե կոնկրետ ինչ են քննարկել կողմերն այս անգամ, ռուսական հաղորդագրությունը չի նշում:

Հայաստանի կառավարության պաշտոնական տեղեկատվության մեջ Սիրիան ընդհանրապես չի հիշատակվում: «Հարցը բարձրացվել է ռուսական կողմի նախաձեռնությամբ», - «Ազատությանը» պարզաբանեց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Սիրիայում մարդասիրական առաքելությանը մեր մասնակցության վերաբերյալ խոսել է հյուրը՝ մասնավորապես շեշտելով վերաբերմունքը Ռուսաստանյան Դաշնության մեր այդ որոշմանը: Բնականաբար, Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի որոշումը՝ մարդասիրական առաքելությամբ ներկա լինել Սիրիայում», - ասաց Կարապետյանը:

Հայկական կողմն, իր հերթին, հաղորդել էր, թե Նիկոլ Փաշինյանն ու Նիկոլայ Պատրուշևը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են ղարաբաղյան խնդրին, ինչի մասին չէր հիշատակել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հաղորդագրությունը: «Բովանդակային, բանակցային մակարդակի քննարկում չի եղել, եղել է մտքերի փոխանակում», -...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR418430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր