Դեպի վեր

«Ավրորայի լուսաբացը» հորդոր է՝ չմոռանալու և մերժելու պատմության սարսափելի էջերը

panorama.am10/31/2022, 3:00

«Ավրորայի լուսաբացը» հորդոր է՝ չմոռանալու և մերժելու պատմության սարսափելի էջերը

«Ավրորայի լուսաբացը» անիմացիոն-վավերագրական ֆիլմը նոյեմբերի 3-17ը կցուցադրվի երևանյան կինոթատրոններում։ Այս մասին ըեղեկացնում են Ազգային կինոկենտրոնից։

«Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել դեռևս հուլիսին՝ Երևանյան «Ոսկե Ծիրանի» օրերին՝ մասնակցելով փառատոնի միջազգային մրցութային ծրագրում, որտեղ և արժանացել է «Արծաթե ծիրան» մրցանակին։ «Ավրորայի լուսաբաց» անիմացիոն-վավերագրությունը համատեղ արտադրություն է Հայաստան-Գերմանիա-Լիտվա։ Կինոնկարը ֆինանսական աջակցություն է ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնից և եվրոպական ամենախոշոր կինոֆոնդից՝ ԵՎՐԻՄԱԺ-ից (Հայաստանը որպես մեծամասնական համարտադրող)։

«Ավրորայի լուսաբացը» անիմացիոն-վավերագրությունը՝ Հայկական ազգային կինոակադեմիան ընտրել է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու համար։

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմը նոմինացվել է Asia Pasific Screen Award (Ասիա-Խաղաղoվկիանոսյան Էկրանավորման մրցանակ) մրցանակաբաշխության լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում։ Այդ անվնակարգում մրցելու են 5 ֆիլմեր։ Մրցանակաբաշխության արդյունքները հայտնի կդառնան նոյեմբերի 9-11-ը`Ավստալիայի Բրիսբան քաղաքում։ Այս չափազանց բարձրակարգ կինոստուգատեսը՝ Ասիա-Խաղաղoվկիանոսյան տարածաշրջանում «Օսկար»-ին համարժեք մրցանակաբաշխություն է, որտեղ ընտրվում և մրցանակի են արժանանում լավագույն ֆիլմերը։

Կինոնկարն ընդգրկվել է (նոյեմբերի 18) «Tallinn Black Nights» կինոփառատոնի «Baltic» մրցութային ծրագրում, ինչպես նաև Ամստերդամի հայտնի վավերագրական փառատոնի (IDFA)՝ Best of Fests ծրագրում։ Իսկ ֆիլմի համարտադրող երկրում՝ Լիտվայում, պրեմիերան կկայանա «Scanorama» փառատոնի օրերին՝ նոյեմբերի 19-ին։

Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ֆիլմի ամերիկյան պրեմիերան («ANIMATION IS FILM» փառատոնի մրցութային ծրագրում)՝ Հոլիվուդյան պատմական Չինական թատրոնում՝ արժանանալով «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ Դեռևս հոկտեմբերի սկզբին ֆիլմն ընդգրկված է եղել նաև FilmFest Hamburg կինոփառատոնի «Կալեյդասկոպ» մրցութային ծրագրում և DocLisboa փառատոնի «Երկրից լուսին» ծրագրում։

«Ավրորայի լուսաբացը » ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել անիմացիայի աշխարհի ամենամեծ փառատոնի ԱՆՍԻ-ի մրցութային ծրագրում։ Սա աշխարհի ամենամեծ անիմացիոն փառատոնն է, որը ոչ պաշտոնապես համարվում է անիմացիայի Կաննը։

«Ավրորայի լուսաբացի» համշխարհային պրեմիերայից և միջազգային ցուցադրություններից հետո արտասահմանյան մամուլն ու փառատոնային կայքերը շարունակում են հանդես գալ ֆիլմի մասին հրապարկումներով՝ անդրադառնալով 100 տարի առաջ թուրքական պետության իրականացրած ցեղասպանությանը, որի արդյունքում՝ իր բնօրրանում, ոչնչացվեցին 1,5 միլիոն հայեր։

Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը․

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը ներավռել է 2022 թվականի «Animation Is Film» «5 պարտադիր դիտման ֆիլմերի» ցանկում։ «Aurora's Sunrise»-ը հիբրիդային վավերագրական ֆիլմ է, որը ներկայացնում է Ավրորա Մարդիգան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր