Դեպի վեր

Դատախազությունը պարզել է քաղավիացիայի ոլորտում  2013-2018-ին կատարված կոռուպցիոն չարաշահումներ

armenpress.am07/17/2019, 2:18

Դատախազությունը պարզել է քաղավիացիայի ոլորտում  2013-2018-ին կատարված կոռուպցիոն չարաշահումներ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված` ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրած հաշվեքննության արդյունքները: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել նաև ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, Ոստիկանությունից, «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲ ընկերությունից, տեղեկություններ են ձեռք բերվել նաև ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2007-2018թթ. ընթացքում «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲ ընկերություն անվճար հիմունքներով ընդունվել են 27 ուսանող օդաչուներ, որոնցից ավարտել են 18-ը` օդաչու որակավորմամբ: Ուսանող օդաչուների ուսման ծախսերը ընդհանուր առմամբ կազմել են 888 մլն 778 հազ. դրամ, որոնք հատկացվել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից (նախկին անվանմամբ) «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերով: Նշված գումարից 839 մլն 964 հազ. դրամը կազմել է թռիչքային պրակտիկայի համար կատարված ծախսերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ուսանող օդաչուների ուսումնական պրակտիկայի անցկացման նպատակով` «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի և մի ՍՊԸ-ի միջև 2013-2018թթ. կնքված պայմանագրերով «Diamond DA 40» ինքնաթիռի վարձակալության համար այդ ՍՊԸ-ին 2434 ժամ 50 րոպե թռիչքային ժամերի համար վճարվել է ընդհանուր 592 մլն դրամ:

«ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ներքին աուդիտի 14.02.2016թ. հաշվետվությամբ արձանագրվել է, որ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ն 2015 թվականին օդաչու ուսանողների ուսումնական պրակտիկայի անցկացման համար գնում չի իրականացրել, այլ առանց հիմնավորումների շարունակել է ՍՊԸ-ի հետ 07.06.2013թ. կնքված պայմանագրի գործողությունը: Իսկ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի միջև կնքված համաձայնագրով ուսումնական թռիչքների վարձակալության վճարը, առանց որևէ հիմնավորման, պայմանագրի վճարից ավել է հաշվարկվել և վճարվել 1 ժամի համար 38 հազ 600 դրամ, իսկ ընդհանուր 414 ժամի համար մոտ 16 մլն դրամ:

Բացի այդ, «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից «Diamond DA 40» ինքնաթիռի վարձակալության գործընթացի շրջանակներում հրապարակված գնման առարկայի բնութագրում սահմանվել են ավիափոխադրողի մասնագիր և օդանավ շահագործողի վկայականները, սակայն գնման հայտ ներկայացրած միակ ՍՊԸ-ն չի ներկայացրել նշված վկայականները: Միևնույն ժամանակ վարձակալվող օդանավը պետք է լիներ 2007թ. արտադրության, մինչդեռ ներկայացված հայտում նշվել է, որ օդանավը արտադրվել է 2006թ.-ին: Թեև ՍՊԸ-ի հայտը ենթակա է եղել մերժման, սակայն «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի գնահատող հանձնաժողովի կողմից այդ ՍՊԸ-ն ճանաչվել է հաղթող և 13.01.2016թ. կնքվել է օդանավի վարձակալության պայմանագիրը` 184 մլն. 169 հազ. դրամ արժեքով:

Պարզվել է նաև, որ՝ նշված ինքնաթիռի ձեռք բերման արժեքը, համաձայն մաքսային հայտարարագրի, կ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր