Դեպի վեր

Գյուղատնտեսության նախարարն այցելել է ընտանեկան գինեգործության «Ագրոմենեջմենտ» ընկերություն

armenpress.am09/25/2018, 8:54

Գյուղատնտեսության նախարարն այցելել է ընտանեկան գինեգործության «Ագրոմենեջմենտ» ընկերություն

Սեպտեմբերի 24-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը աշխատանքային այց է կատարել Էջմիածին քաղաքում հիմնված «Ագրոմենեջմենտ» ՍՊԸ, որը հիմնադրել է Մաչանյանների ընտանիքը՝ վերածնելով ընտանեկան գինեգործության ավանդույթները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արմատներով Վանի նահանգի Թիմարի գավառի Ալյուր գյուղից Մաչանյանները գինեգործությամբ զբաղվել են դեռեւս այնտեղ` ունենալով խաղողի մեծ այգիներ։ 2016թ. հիմնելով սեփական արտադրությունը, ի հիշատակ պապերի, իրենց պատմության եւ արմատների` նրանք խաղողի «Հաղթանակ», «Կարմրահյութ» հայկական տեսակներից ստեղծել են վայրի խմորմամբ, այսինքն` առանց կոմեցիոն խմորիչների «Ալլուրիա» գինին։ Այն հնեցվում է Արցախի կաղնիներից պատրաստված տակառներում, սուլֆիտներ չեն ավելացվում։

Նախարար Արթուր Խաչատրյանը գինու արտադրամասում հետեւել է խաղողի մթերման աշխատանքներին։ «Ագրոմենեջմենտ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Մաչանյանը տեղեկացրել է, որ այս պահին մթերվել է 13 տոննա խաղող, ակնկալում են մթերել 20 տոննա։ Նա տեղեկացրել է, որ «Ալլուրիա» գինին ստեղծելու համար մթերվում է միայն Էջմիածնի տարածաշրջանի խաղողը։ Այս տարի մթերման գինը եղել է 240-250 ՀՀ դրամ։ Տարին հատկանշական է նաեւ նրանով, որ այս տարի առաջին անգամ «Ալլուրիան» արտահանվել է, առայժմ` միայն ՌԴ։ Այս տարի ընկերությունը հիմնել է նաեւ սեփական խաղողի այգիներ՝ կաթիլային ոռոգման համակարգով, սակայն հարակից անմշակ հողատարածքների առկայությունը խոչընդոտում է առավել արդյունավետ օգտագործմանը։

«Երբ ստեղծում ես գինի, ոչ միայն այն արտադրում ես, այլեւ յուրաքանչյուր փուլում վերսկսում ես պատմությունը։ Երբ վերապրում ես անցյալի ամենավառ պահերը՝ դարձնելով իրականություն, հիշողություն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր