Դեպի վեր

Դատավորը մերժեց դատախազների միջնորդությունը, որովհետև դա կլիներ իր դեմ որոշում. Սեդա Սաֆարյան

azatutyun.am07/9/2020, 4:42

Դատավորը մերժեց դատախազների միջնորդությունը, որովհետև դա կլիներ իր դեմ որոշում. Սեդա Սաֆարյան

Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը հուլիսի 7-ին մերժեց դատախազության միջնորդությունը, որով մեղադրող կողմը խնդրում էր անցնել դատաքննության՝ հնարավորություն տալով իրենց հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

«Ազատությունը» նաև այս թեմայի շուրջ զրուցել է Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Շաբաթվա սկզբին դատավոր Դանիբեկյանը մերժեց դատախազների միջնորդությունն ընդդեմ ձգձգումների: Դատավորն ասում է, որ հիմա հնարավոր չէ մեր օրենսդրությամբ տարբերել՝ որն է իրավունքի իրացումը և որևէ իրավունքի չարաշահումը, Դուք համաձա՞յն եք:

Սեդա Սաֆարյան. - Համակարծիք չեմ դատավորի հետ, դատավորն ինքը, ըստ էության, այդպիսի որոշում կայացրեց, որովհետև դա կլիներ իր դեմ որոշում: Ժամանակին մենք ունեցանք նաև մի դրվագ, երբ որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն առանց դատարանի թույլտվություն դատարանի դահլիճից հեռացավ, դա Թորոսյանն էր՝ ֆրանսահայ փաստաբանը, երբ որ Հայկ Ալումյանը կանգնեց և հայտարարեց, որ նա հեռացավ, որովհետև չէր զգում իրեն դատարանում: Ես կարծում եմ, որ այս կարգի երևույթները պետք է վիրավորեն առաջին հերթին դատարանին, և սա անհարգալից վերաբերմունք է հենց դատարանի հասցեին, և ես դատարանի պասիվությունն էլ այս պարագայում չեմ հասկանում, որովհետև ինքը՝ դատարանը պետք է չթողներ, որ դատախազը կամ տուժող կողմը նմանատիպ միջնորդություններ աներ: Ինքը պետք է այս բոլոր հարցերին լուծում տար: Պաշտպանության կողմի լեզուն երկարել է այդ առումով, որ դատավորն ինքը նրանց իրավունքի իրացումը և իրավունքի չարաշահման սահմանը չի կարողանում գծել: Ես կարծում եմ, որ դատավորի գործառույթներն այս առումով թերի են եղել, ինչը նրան դարձրեց խոցելի:

Դատավորը կարող էր, իհարկե, գնահատականներ տալ որոշ երևույթների, որոշ միջնորդությունների, քննարկման ժամանակ դրսևորված ակնհայտ կրկնություններին, ձևականություններին, մեկը մյուսին անվերջ կրկնվելու դիտավորությանը: Կարող էր գնահատական տալ, չտվեց, որովհետև ժամանակին չի տվել, հետո էլ արդեն ուրիշ խնդիրներ կծագեին: Հույս ունեմ, որ այս միջնորդությունը թեև մերժվեց, բայց դրանից հետո դատարանն իր պահվածքում իմ կողմից մատնանշված դատարանի գործառույթները շատ կտրուկ կկիրառի, և թերևս մենք չենք ունենա այն պատկերը, ինչ ունեցել ենք 8-9 ամիս շարունակ:

«Ազատություն». - Այսինքն համամիտ չե՞ք այն հոռետեսական կանխատեսումների հետ, որ փակուղի է մտել դատավորությունը, շատ ավելի կոշտ գնահատականներ են հնչում, որ Դանիբեկյանը, ըստ էության, հրաժարվել է քննությունից՝ ղեկը տալով Քոչարյանի ձեռքը, որ ինչպես ուզի, այդպես դատավարության ընթացքը տանի:

Սեդա Սաֆարյան. - Որ ղեկը եղել է նրանց ձեռքը, շատ դեպքերում տեսնում ենք, բայց եթե անգամ դատավորը ղեկը տա Քոչարյանի պաշտպանների ձեռքը, հաստատ վստահ եղեք, որ մենք այդ ղեկը չենք տալու իրենց ձեռքը: Ինչո՞ւ դատարանն ասենք այս բոլոր միջնորդությունները քննա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR414426
RUR4.174.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր