Դեպի վեր

«Հիմա ամեն տեսակի բարեկրթություն մի կողմ թողած, պիտի ասես՝ լսի՛ր, դու այն ժամանա՞կ էիր ապուշ, թե՞ հիմա, այն ժամանա՞կ էիր ստախոս, թե՞ հիմա». Պարույր Հայրիկյան

168.am08/23/2019, 10:36

«Հիմա ամեն տեսակի բարեկրթություն մի կողմ թողած, պիտի ասես՝ լսի՛ր, դու այն ժամանա՞կ էիր ապուշ, թե՞ հիմա, այն ժամանա՞կ էիր ստախոս, թե՞ հիմա». Պարույր Հայրիկյան

1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի ընդունած Հայաստանի Անկախության հռչակագրով ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Հաջորդ տարի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով Հայաստանի Հանրապետությունը դարձավ ինքնիշխան պետություն: Հայաստանի անկախության մասին հռչակագիրը պետության հիմնադիր փաստաթուղթն է։

«Թերևս այս օրը մեծ շուքով չի նշվում, սակայն այն մեր ազգի պատմության նշանակալի օրերից է»,- համոզված է ԱԻՄ առաջնորդ  Պարույր Հայրիկյանը:

168.am-ի հարցին, թե ՀՀ այսօրվա իշխանությունները որքանո՞վ են հավատարիմ հռչակագրին, ԱԻՄ առաջնորդը պատասխանեց. «Սահմանադրության հռչակագրի հատվածում ասված է, որ երկիրը պատկանում է ժողովրդին: Որպեսզի կարողանաս հռչակագրի այդ դրույթներն իրականացնել, պետք է այնպիսի պետական համակարգ ունենաս, որ իշխանավորներն իսկապես ներկայացնեն ժողովրդին, բայց մենք գիտենք, որ այսօրվա իշխանությունները Սերժ Սարգսյանի հագով կարված Սահմանադրությունը վերցրին իրենց վրա»:

Հայրիկյանը հիշեցրեց նաև, որ դեռևս անցյալ տարի Նիկոլ Փաշինյանը կառավարության գործունեության ծրագրում ասել է, որ այս Ընտրական օրենսգրքով լեգիտիմ իշխանություն չի կարող ձևավորվել.

«Հիմա ամեն տեսակի բարեկրթություն մի կողմ թողած, պիտի ասես՝ լսի՛ր, դու այն ժամանա՞կ էիր ապուշ, թե՞ հիմա, այն ժամանա՞կ էիր ստախոս, թե՞ հիմա։ Դու այն ժամանակ ասում էիր՝ այս օրենսգրքով չի կարող ձևավորվել լեգիտիմ խորհրդարան։ Հիմա ասում ես՝ մենք ժողովրդի կողմից ընտրված խորհրդարան ունենք, գոնե մի հատ ասա ներողություն, այն ժամանակ ես դեղս չէի խմել, օրինակի համար, այն ժամանակ ես վատառողջ էի, գիտակցական մակարդակս ցածր էր, այն ժամանակ խաբեբա էի, դրա համար ձեզ ասում էի՝ դրանով չի կարող լինել, բայց քանի որ հիմա եկել եմ իշխանության, ուրեմն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր