Դեպի վեր

Գույքահարկի նոր օրենքն ունի ընդգծված հակասոցիալական բնույթ․ Թադևոս Ավետիսյան

yerkir.am06/29/2020, 8:18

Գույքահարկի նոր օրենքն ունի ընդգծված հակասոցիալական բնույթ․ Թադևոս Ավետիսյան

Օրեր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով 2021 թվականի հունվարի 1-ից կբարձրացվի գույքահարկը: Նախագծի ընդունումը քաղաքական, հասարակական ու մասնագիտական տարբեր շրջանակների կողմից լայն քննարկման արժանացավ․ տնտեսագետները պնդում են, որ այս նախագծով բարձրանալու է գույքահարկը, իշխող ուժի ներկայացուցիչները վստահեցնում են, որ նախագծով ոչ թե՝ բարձրացվում, այլ իջեցվում է գույքահարկը։ Օրինագծի ընդունման հիմնական նպատակների, մարդկանց սոցիալ-տնտեսական կյանքի վրա գույքահարկի բարձրացման ազդեցության մասին Armenia Today-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։

-Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս կգնահատեք անշարժ գույքի հարկի բարձրացման նոր օրենքը, ի՞նչ է այն նախատեսում։

-Նախ պետք է արձանագրենք, որ անշարժ գույքի փոփոխությունների նախագիծը բավարար չափով հանրային քննարկումներ չի անցել։ Նախորդ տարի նոյեմբեր ամսին փոփոխություններ կատարվեցին անշարժ գույքի կադաստրային արժեքի որոշման մեխանիզմներում, և հետագայում, երբ անշարժ գույքի բուն հարկմանը կանցնեին, պիտի լինեին քննարկումներ և դրանց արդյունքում որոշվեր գույքահարկի նախագծի բուն էությունը, սակայն այդ քննարկումները տեղի չունեցան։ Ընդհանուր առմամբ, հարկային համակարգի փոփոխությունները հակասոցիալական շատ ընդգծված բնույթ ունեն, և դրանցով հետևողականորեն վերացվում է հարկային համակարգի սոցիալական բաղադրիչը, որը հարիր է սոցիալական պետության գաղափախոսությանը։

-Տնտեսական առումով ինչպիսի՞ նշանակություն կունենա գույքահարկի ավելացումը։

-Գույքահարկի փոփոխությունը տնտեսական զարգացման տեսանկյունից, ընդհանուր առմամբ, դրական ազդեցություն չի ունենալու՝ հատկապես ներդրումների ներգրավման տեսանկյունից։ Ըստ էության գույքահարկի փոփոխության հիմնական նպատակը համայնքային բյուջեների համար լրացուցիչ երկամուտներ ապահովելն է, որը գույքահարկի գծով կունենա լրացուցիչ մուտքեր, փոխարենը դրա արդյունքում տուժելու են գույքահարկ վճարող սուբյեկտները՝ քաղաքացիները, տնտեսվարող սուբյեկտներն ու ներուժային՝ պոտենցիալ ներդրողները։

-Իշխանությունները նշում են, որ այս օրենքով վերականգնվում է գույքահարկի դաշտում սոցիալական արդարությունը․ արդյոք այս նախագծով կունենա՞նք շքեղության իրական հարկում, ինչպե՞ս կդրսևորվի օրենքի սոցիալական բաղադրիչը։

-Նախագծի վերաբերյալ օրվա իշխանությունների հնչեցրած նպատակը, որը շատ ականջահաճո էր ու գեղեցիկ փաթեթավորված, դիտարկվում էր սոցիալական արդարության ու եկամուտների հավասար բաշխման շրջանակներում՝ նշելով, որ եկամուտների համահարթեցումը կփոխարինեն պրոգրեսիվ գույքահարկով և դրանով կհարկեն շքեղ գույքն ու կվերականգնեն սոցիալական արդարությունը, պարունակում է մի քանի կարևոր կետեր, որոնցով իրականությունը, ընդունված օրենքի ճիշտ հակառակն է՝

1․ Ընդունված նախագծով՝ կադաստրային արժեքից անցում է կատարվում շուկայականին մոտարկված արժեքի։ Այստեղ անշարժ գույքի հարման բազան պատիկներ անգամ բարձրանում է՝ այդ թվում ցածարժեք և միջին արժեք գույք ունեցողների համար։

2․ Այսպիսի մոտեցման դեպքում մեծ անորոշություն է առաջանում շուկայականին մոտարված արժեքի որոշման առումով, քանի որ համապատասխան մարմիններն այն որոշելու են իրենց հայեցողությամբ․ այստեղ անհատական մոտեցումն է հիմնականում առաջնային լինելու, և բազմաթիվ ռիկներ կարող են առաջանալ՝ այդ թվում կոռուպցիոն, երբ փորձեն որոշել մարդկանց գույքը շուկայական արժեքով՝ հատկապես բարձրարժեք գույքի դեպքում։

3․ Հաջորդ կարևոր փոփոխությունը, որ արվում է և ունի ընդգծված հակասոցիալական բնույթ, դա չհարկվող շեմի վերացումն է։ Չհարկվող շեմը սոցիալական ու առաջնային կոմպոնենտն էր գույքահարկի։ Նախկինում ցածրարժեք գույքը չէր հարկվում և տրամաբանական կլիներ չհարկվող շեմն առհասարակ ոչ թե հանելը, այլ դրան համարժեք 3-4 անգամ չհարկվող շեմը բարձրացնելը, որպեսզի համաչափությունը պահպանվեր։

4․ Այս փոփոխությունների հաջորդ կարևոր ուղղությունն այն է, որ խոստանում էին՝ գույքահարկը կլինի պրոգրեսիվ՝ այսինքն պիտի գործեր «շատից՝ շատ, քիչ՝ քիչ» սոցիալական սկզբունքը և կարգավորվեր եկամտի համահարթեցման ժամանակ թույլ տված բացթողումը՝ այն լրացնելով գույքահարկով։ Այս փոփոխությամբ՝ մենք պետք է տեսնեինք շքեղության ավելի շատ հարկում, և գույքահարկի հիմնական բեռը պետք է տեղափոխվեր դեպքի բարձրարժեք, շքեղ գույք, բայց իրականում սա էլ չեղավ։ Այս օրենքով պրոգրեսիվությունը աշխատում է 0-200 հազար դոլար գույքի համար, իսկ 200 հազար դոլարից բարձր արժեք ունեցող գույքի համար սահմանված է 1 % դրույքաչափ, որը չի փոխվում՝ խնդրահարույց դարձնելով այն պնդումը, որը շքեղությունը կհարկվի համապատասխան գույքահարկով, քանի որ շքեղ գույքի տիրույթում շարունակվելու է կիրառվել 1 % դրույքաչափը՝ 200 հազար դոլար թե 2 մլն դոլար գույքի դեպքում։ Ընդունված օրենքով սկսելու են հարկվել ցածրարժեք գույք ունեցողները։ Հնչեցված այն թվերը, որ քաղաքացին կվճարի 3000 կամ 5000 դրամ՝ ցույց տալով, որ դա չն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր