Դեպի վեր

Արմեն Սարգսյանը լավ գիտեր, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծվում. Քոչարյանը՝ նախագահի լիազորությունների մասին

armenpress.am01/24/2022, 12:12

Արմեն Սարգսյանը լավ գիտեր, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծվում. Քոչարյանը՝ նախագահի լիազորությունների մասին

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով ՀՀ նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականի որոշմանը և հայտարարությանը, որ ինքը չի ունեցել բավարար լիազորություններ՝ ազդելու որոշակի գործընթացների վրա, հիշեցրեց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողներ հետ զրույցում՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրությամբ իրեն օժտված գործիքների մասին մտքին, դիտարկմանը, որ նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա:

«Երբ խոսքը գնում է լիազորությունների պակասի մասին, պարոն Սարգսյանը շատ լավ գիտեր, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծվում, և այդ խնդիրները դեռ ունենալու էին իրենց բնորոշ ընթացակարգերը: Եվ չսպասել այդ ընթացակարգերին կամ մասնակցություն չունենալ այդ պրոցեսներին, որը վերաբերում է նաև նախագահական ինստիտուտին և տալ հայտարարություն՝ հրաժարականի մասին, այդտեղ որևէ բացատրություն ակնկալել…իհարկե կարելի է նաև տեսնել այն, ինչ, որ գոյություն չունի»,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք նախագահի նկատմամբ եղե՞լ են ճնշումներ՝ Քոչարյանը հարցով պատասխանեց. «Ինչպե՞ս եք պատկերացնում, ՀՀ նախագահի վրա ի՞նչ ճնշում»:

Ըստ Քոչարյանի՝ իշխանություններն ի գիտություն են ընդունել նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը: «Գուցե, բացատրություններ ինքը կտա հետագայում կամ այս ընթացքում: Այս պահի դրությամբ ես չեմ լսել»,-ասաց նա:...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր