Դեպի վեր

Հայի հետին խելքն առաջ բերելու հրամայականը

7or.am03/15/2019, 5:42

Հայի հետին խելքն առաջ բերելու հրամայականը

Հայի հետին խելքն առաջ բերելու հրամայականը

Հատված հպարտ քաղաքացու օրագրից

. . .


Երբ խոստանում էին, որ իշխանության գալուց հետո վերացնելու են արագաչափերը, բայց իշխանությունը վերացնելուց հետո խոստումը չկատարեցին ու դեռ մի բան էլ ավելացրեցին արագաչափերի քանակը, ես չանհանգստացա, որովհետև ավտոմեքենա չունեի, ու ինձ դա չէր հետաքրքրում։

Երբ սոցցանցերում հաստիքային ու արտահաստիքային հպարտ քաղաքացիները հայհոյում էին կռապաշտությամբ չտառապողներին, մտածելու կարողություն և արժանապատվություն ունեցողներին, ես չէի անհանգստանում, քանզի ես հակահեղափոխական չէի ու ինչ–որ տեղ ողջունում էի այդ հայհոյանքները։

Երբ փոխանակման կետերի ու գրավատների գործունեության պետական տուրքի չափը բարձրացվում էր 60 (վաթսուն) անգամ, ես չէի անհանգստանում, քանի որ ոչ փոխանակման կետ ունեի, ոչ էլ գրավատուն։

Երբ ավելացվում էր գազավորված ըմպելիքների ակցիզային դրույքաչափը, ես չէի անհանգստանում, քանի որ գազավորված ըմպելիք չեմ սիրում, համ էլ մտածում էի, որ եթե հարկը ավելանա, ապա բյուջեն կմեծանա, ու մեզ մի բան կհասնի։

Երբ փողոց էին շպրտում հազարավոր պետական ծառայողների, ես չէի անհանգստանում, քանի որ պետական ծառայող չէի ու իմաստ չէի տեսնում նրանց իրավունքների համար պայքարելու և կառավարությունից բացատրություն պահանջելու համար։

Երբ քանդում էին Օպերայի տարածքի սրճարանները, ես չէի անհանգստանում։ Էդ պահին ինքս ինձ հարց չէի տալիս, թե ինչ են անելու այն հարյուրավոր մարդիկ, ովքեր զրկվում են աշխատանքից, մի՞թե մեր երկրի թիվ մեկ խնդիրն այդ սրճարաններն են, ինչո՞ւ ենք սկսում քանդելուց (էդ պահին նույնիսկ մոռացել էի, որ սրանք խոստացել էին եվրավերելակներ, բայց գոնե մեկ հին վերելակ չեն նորոգել), այլ ոչ թե սարքելուց, ի՞նչ են անելու այն գործարարները, ովքեր գումարներ են ներդրել, և արդյոք այս ամենը չի՞ վնասու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր