Դեպի վեր

«Աշխարհը պետք է արթնանա ու այս վարակն ընկալի որպես հանրության թիվ մեկ թշնամի».ԱՀԿ ղեկավարն ասել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութը պատրաստ կլինի 18 ամսից ոչ շուտ

slaq.am02/16/2020, 2:18

«Աշխարհը պետք է արթնանա ու այս վարակն ընկալի որպես հանրության թիվ մեկ թշնամի».ԱՀԿ ղեկավարն ասել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութը պատրաստ կլինի 18 ամսից ոչ շուտ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը, անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակին, հայտարարել է, որ չինական քաղաքներում և աշխարհի տասնյակ երկրներում արագ տարածվող վարակը «սոսկալի սպառնալիք» է:

Ինչպես նշում է The Guardian-ը, նա կորոնավիրուսի ներկայացրած վտանգը համեմատել է ահաբեկչության հետ:

«Վարակները կարող են ավելի հզոր հետևանքներ ունենալ, քան որևէ ահաբեկչական գործողություն»,-ասել է Գեբրեիսուսը:

Պաշտոնյան հայտարարությամբ է հանդես եկել Ժնևում, որտեղ նա հանդիպել է աշխարհի տարբեր անկյուններից եկած 400 գիտնականների հետ՝ փորձելով լուծում գտնել համաճարակի հետ կապված ճգնաժամային իրավիճակի համար:

Գեբրեիսուսն ընդգծել է, որ COVID-19 անվանումը ստացած վարակի պատվաստանյութը պատրաստ կլինի 18 ամսից ոչ շուտ:

«Իսկ մինչ այդ մենք պետք է գործի դնենք այսօր ձեռքի տակ ունեցած բոլոր միջոցները»,-ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ այս ամենը դեռևս միայն «այսբերգի գագաթն» է:

«Աշխարհը պետք է արթնանա ու այս վարակն ընկալի որպես հանրության թիվ մեկ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD498504
EUR544557
RUR6.326.7
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր