Դեպի վեր

Կա մեկ գլխավոր խնդիր՝ հեռացնել Նիկոլին

slaq.am05/12/2021, 3:06

Կա մեկ գլխավոր խնդիր՝ հեռացնել Նիկոլին

Դաշնակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատանքի փորձ ունի, եւ դրանք հաջողության տարիներ էին»,- ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը։ «Այն, ինչ Հայաստանում կատարվել է, Ռոբերտ Քոչարյանի հետքերն են։ Իհարկե, սա չի վերաբերում Ռոբերտ Քոչարյանի նույնձեւ վերադարձին։ Իհարկե, բոլորին էլ քննադատում են, բայց այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, արդեն այս իշխանությունների համար քննադատություն ասածը մեղմ է»,- նշել է նա։

-Այս դաշինքով ընտրություններին մասնակցելը որքանո՞վ է հաղթական լինելու:

-Կարծում եմ՝ հաղթողները գիտեն հաղթանակի արժեքը: Մարդիկ են հավաքված, որ ոչ միայն ապացուցել են իրենց կյանքով, որ հաղթել են, այլեւ գիտեն, թե ինչպես երկիրն այս ճգնաժամից դուրս բերել: Սա, կարծում եմ, իսկապես հաղթող թիմ է լինելու, որովհետեւ այստեղ միավորված ոչ միայն երեք կողմ կա, այլ շատ ավելի մեծ ճակատ է սա, որի մեջ միավորված են բոլոր նրանք, որոնք հասկանում են ճգնաժամի լրջությունը, դրանից դուրս գալու անհրաժեշտությունը եւ պատրաստ են իրենց փորձն ու գիտելիքներն այս գործի մեջ դնել, եւ ես վստահ եմ, որ հաջողելու ենք:

-Պարո՛ն Ռուստամյան, այս տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը շատ է քննադատվել մարտի 1-ին կամ իր կառավարման տարիներին Հայաստանի թալանի համար: Ի՞նչ եք կարծում, այս պահին Քոչարյանի շուրջ միավորվելը որքանո՞վ արդյունավետ կլինի «Դաշնակցության» համար:

-Նախ՝ Դաշնակցությունը Քոչարյանի աշխատանքի շատ հստակ փորձ ունի, եւ դրանք հաջողված տարիներ էին: Նրանք, որոնք ապրել են այդ տարիները, կարող են արձանագրել, թե Քոչարյանն ինչ վիճակում ստացավ երկիրը եւ ինչ վիճակում հանձնեց երկիրը 10 տարի հետո: Ցավում եմ, որ շատ երիտասարդներ, որոնք այդ տարիներին գիտակից կյանքով չեն ապրել, չեն պատկերացնում, թե ինչի մասին ենք մենք խոսում: Մենք շատ մեծ փորձ ունենք աշխատանքի: Իհարկե, սա չի նշանակում Քոչարյանի նույն ձեւով վերադարձ: Քննադատել բոլորին էլ կարելի է: Բայց մենք այս երեք տարիների ընթացքում այնպիսի ավեր տեսանք, որ այսօր գործող իշխանություններին ք...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր