Դեպի վեր

Ո՞վ է առեղծվածային այն «Բարի փերին», ում հրահանգով ծանր հանցագործության մեջ կասկածվող ավազակային հարձակում կատարողները ազատ արձակվեցին. ինչպես կասեր Արարատ Միրզոյանը՝ օդից կախված տեղեկություններով.... ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com03/25/2019, 3:54

Ո՞վ է առեղծվածային այն «Բարի փերին», ում հրահանգով ծանր հանցագործության մեջ կասկածվող ավազակային հարձակում կատարողները ազատ արձակվեցին. ինչպես կասեր Արարատ Միրզոյանը՝ օդից կախված տեղեկություններով.... ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին տարիներին ՀՀ ոստիկանությունն ու Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար կազմն ու դրանց ենթակա ստորաբաժանումների ծառայողների համագործակցության արդյունքում բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ են բացահայտվել, շատ հանցագործություններ էլ նախականխվել են:

Վերջին ամիսներին հասարակության մեծ մասը դրական է գնահատում ոստիկանների և քննիչների աշխատանքը, դրա վառ ապացույցը SHAMSHYAN.com-ի ստացված բազաթիվ հեռախոսազանգերն են, երբ քաղաքացիները իրենց շնորհակալությունն են հայտնում ոստիկաններին ու քննիչներին:

Օրեր առաջ գրագետ ու պրոֆեսիոնալ համագործակցության արդյունքում Կոտայքի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանի, Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները՝ Չարենցավանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արմեն Իսրայելյանի և Չարենցավանի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Աշոտ Մելքումյանի և նույն բաժնի ավագ քննիչ Տիգրան Բաղյանի հետ հսկայածավալ աշխատանքների արդյունքում բացահայտեցին Չարենցավանում տարեց կնոջ նկատմամբ դիմակավորված ու դանակի սպառնալիքի տակ ավազակային հարձակում կատարողներին:

Ոստիկաններն ու քննիչները կարողացել էին կարճ ժամանակում պարզել՝ ինչպես գլխավոր կազմակերպիչի ինքնությունը, այնպես էլ՝ կատարողի, ով իր սև գործն անելուց հետո Հայաստանից դիմել էր փախուստի:

Ոստիկանների ու քննիչների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալը վերադարձել էր Հայաստան ու արդեն հանցագործության վայրում քննչական փորձարարության ժամանակ ներկայացրել դեպքի հանգամանքները:

2 կասկածյալներ՝ 42-ամյա Մովսես Նազարյանն ու 36-ամյա Կարիեն Գրիգորյանը ձերբակալվել էին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձերբակալումից օրեր անց քննչական մարմինը պատրաստվում է, որպեսզի դիմի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի ծանր հանցագործությոն մեջ կասկածվողների նկատմամբ:

Հանցագործությունը երբ բացահայտվել էր, չարենցավանցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում իրենց շնորհակալությունն էին հայտնել ոստիկաններին ու քննիչներին, ասելով. «Ճիշտն ասած, երբ իմացանք ավազակային հարձակման մասին, մտածում էինք, որ ոչ էլ կբացահայտվի: Ոստիկաններն ու քննիչները կգան, դեպքի վայրի զննութւունը կանեն, կգնան, իսկ հանցագործը կամ հանցագործները չեն հայտնաբերվի ու կմնան անպատիժ, բայց Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները ապացուցեցին ու հանցագործների համար պարզ դարձավ, որ ոստիկանների ու քննիչների շնորհիվ նրանց համար շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Ավելի ուրախացանք, երբ իմացանք, որ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև գողացված ոսկյա և արծաթյա զարդերը:
Բոլորս ասում էինք նաև, որ կատարած հանցանքի համար կատարողները կպատժվեն, ինչը դասա կլինի մյուսների համար, որ նման քայլի այդ թվում՝ Չարենցավանում չդիմեն, բայց, օ՛ զարմանք, օրեր առաջ իմացանք, որ ինչ-որ «Բարի փերու» միջնորդության շնորհիվ հանցագործները ազատվել են ու անգամ նրանց նկատմամբ գրավ չի կիրառվել:

Նման ծանր հանցագործության մեջ կասկածվողներին ազատ արձակել՝ մարդու լաց է գալիս: Եթե էս տեսակ ենք իրավական պետություն կառուցելու, ավելի լավ է՝ չկառուցենք: Հետո էլ ասում են՝ իրավիճակ է փոխվել, բոլորը իրենց կատարած հանցանքների համար պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ: Հիմա չգիտենք՝ որոշ մարդիկ վերադառնում են հին բարքեր, եթե ա այդ ձևով են առաջնորդվում, ուրեմն ոչինիչ էլ չի փոխվել: Հանցագործը նորից կմնա անպատիժ»:

Ինչպես ասում էր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, օդից կախված տեղեկությունների համաձայն՝ այդ առեղծվածային »Բարի փերին» , ով հասել է նրան, որ ծանր հանցագործության մեջ մեղադրվողները ազատ արձակեն՝ ՀՀ գլխավոր դատախազությունից է, ում անունը հենց դատախազության մեր աղբյուրը չի ասում: Միայն ասում է, որ եթե դատախազությունը չուզենար, էս տիպի խայտառակ որոշում չէր կայացվի: Լրիվ «թքել են» արդարադատության վրա: Էլ չենք ասում, որ այս դեպքում չի գնահատվում ոստիկանների ու քննիչների կատարած հսկայական աշխատանքը:

SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել գլխավոր դատախազության, Հայաստանի քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության պարզաբանումը խնդրի վերաբերյալ:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Աշոտ Մելքումյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն բաժնի ավագ քննիչ Տիգրան Բաղյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով որպես խափանման միջոց ձերբակալվել էին Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի բնակիչներ՝ 36-ամյա Կարինե Գրիգորյանն ու 42-ամյա Մովսես Նազարյանը։

Վերջիններս կասկածվում էին մարտի 8-ին Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 1-ին շենքի բնակիչ՝ 61-ամյա Հասմիկ Բ.-ի նկատմամբ դանակի սպառնալիքի տակ ավազակային հարձակում կատարելու մեջ։

Նշված հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ Կոտայքի ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր