Դեպի վեր

Ոստիկանությունը իդեալականին մոտ ցուցակներ է խոստանում. այս անգամ կհամագործակցեն նաեւ թաղման բյուրոների հետ

armtimes.com02/21/2020, 5:30

Ոստիկանությունը իդեալականին մոտ ցուցակներ է խոստանում. այս անգամ կհամագործակցեն նաեւ թաղման բյուրոների հետ

Հայաստանում համապետական վերջին ընտրական գործընթացը 2018-ի ԱԺ ընտրություններն էին: Այդ ժամանակ ԿԸՀ-ի հրապարակած ընտրացուցակներում առկա անձանց թիվը 2 միլիոն 573 հազար 779 էր:

Ապրիլի 5-ի հանրաքվեին ընդառաջ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը աշխատում է նոր ցուցակի վրա. ԿԸՀ հրապարակած ժամանակացույցի համաձայն՝ ընտրողների նախնական ցուցակները էլեկտրոնային եղանակով ոստիկանության կայքում կտեղադրվեն փետրվարի 25-ին:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, գնդապետ Մնացական Բիչախչյանը երեկ ՀԺ-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ պատասխանատվություն են ստանձնել ունենալու իդեալականին մոտ ցուցակներ եւ ամեն հնարավոր քայլ կատարում են դրա համար: Քայլերից մեկը, որ պատրաստվում է անել ոստիկանությունը՝ տուն առ տուն այցելությունը եւ ցուցակների տվյալները իրական բնակիչների հետ համեմատելն է ու անճշտությունները հայտնաբերելը:

Մյուս քայլը, որ կարծեք թե նորամուծություն է՝ մահացած անձանց տվյալները ցուցակներում բացառելու համար թաղման բյուրոների հետ աշխատանքն է: Բիչախչյանը տեղեկացրեց, որ վերջերս Երեւանի թաղման բյուրոյից ստացված տեղեկատվություն հիման վրա նախորդ ցուցակից կհանվեն 80 մարդկանց տվյալներ. «2018թ. դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ ընտրություններից հետո մենք այս անգամ Երեւանի թաղման բյուրոյից ստացել ենք ինֆորմացիա 80 քաղաքացիների վերաբերյալ, որոնք մահացել են օտարերկրյա պետություններում, հուղարկավորվել են ՀՀ-ում: Այդ մարդկանց մահը չի գրանցվել ՀՀ-ում, հետեւաբար տվյալները ցուցակներից ավտոմատ կերպով չեն հեռացվել: Հիմա թաղման բյուրոյից ստացված տեղեկատվության հիման վրա նրանց տվյալները կհանենք ընտրողների ցուցակներից: Աշխատանքը կրում է շարունակական բնույթ, մարզերից նույնպես կհավաքագրենք այդպիսի ինֆորմացիաներ, եւ հավաստիացնում եմ ձեզ, ամեն ինչ կանի ոստիկանությունը, որպեսզի բացառվեն անճշտությունները»,- ասաց նա:

- Պարոն Բիչախչյան, ապրիլի 5-ի հանրաքվեին ընդառաջ ի՞նչ հանձնարարական ունեք ոստիկանապետի պաշտոնակատարից:

- Ցանկացած ընտրության, հանրաքվեի, ընտրական գործընթացի նախորդում է նախապատրաստական աշխատանք: Մեր ներկայիս աշխատանքն ուղղված է նախնական ցուցակները պատրաստելուն, որպեսզի ԿԸՀ կողմից ընդունված ժամանակացույցի համաձայն քվեարկության օրվանից 41 օր առաջ դրանք տրամադրենք ԿԸՀ-ին եւ զետեղենք ոստիկանության պաշտոնական կայքում: Ընտրություններից 40 օր առաջ՝ այսինքն փետրվարի 25-ին ցուցակները թղթային տարբերակով տրամադրելու ենք տեղական ընտրական հանձնաժողովներին: Դրանից հետո կսկսենք աշխատել նախնական ցուցակներում առկա անճշտությունները վերացնելու ուղղությամբ: Խոսքը ոստիկանապետի պաշտոնակատարի հրամանի հիման վրա բնակարաններ այցելությունների եւ թաղման բյուրոներից օտարերկրյա պետություններում մահացած անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման մասին է:

-Թաղման բյուրոների հետ կապ հաստատելը նո՞ր գործելաոճ է, թե՞ նախկինում էլ եք դիմել այդ քայլին:

- Երեւանի թաղման բյուրոյից 2018-ի խորհրդարանական ընտրության ժամանակ ես անձամբ եմ տեղեկատվություն ստացել: Երբ որ մահվան բյուրոյից չէինք ստանում ինֆորմացիան, ոստիկանության աշխատողի աշխատանքը ավելի էր ծանրանում. գնում էին տուն, տանը չեն լինում, հարեւանը տեղեկություն չէր ունենում...

- Քանի՞ բնակարան պետք է այցելեն ոստիկանները, ինչպե՞ս են ընտրելու: Հասկանալի է, որ ամբողջ ծավալով հնարավոր չի լինի իրականացնել դա:

- Այն ծավալով, ինչքանով որ ժամանակը թույլ կտա: Համենայնդեպս նախնական ցուցակների հրապարակումից հետո մինչեւ վերջնական ցուցակների հրապարակումը ոստիկանները հնարավորինս մեծ քանակությամբ բնակարաններ կայցելեն:

- Այս պահին կարո՞ղ եք ասել ընտրողների ռեգիստրում ընդգրկված, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների մոտավոր թիվ:

- Ոչ, այս պահին թիվ չեմ կարող ասել. քվեարկությունից 30 օր առաջ կհրապարակենք:

- Կա՞ այդպիսի թիվ, թե նախորդ ընտրությունների ցուցակն ուսումնասիրելիս քանի անճշտություն է հայտնաբերվել:

- Քանի դեռ նախնական ցուցակներ չենք հրապարակել, անճշտության մասին խոսք լինել չի կարող: Մենք նաեւ ինտենսիվ աշխատանքներ ենք կատարում զինկոմիսարիատների հետ, որպեսզի ստանանք...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD498504
EUR544557
RUR6.326.7
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր