Դեպի վեր

Իմ քայլականների՝ վարչապետի հայտարարություններին հաջորդած ծափահարությունները քննադատությունների առիթ են դարձել

azatutyun.am04/14/2021, 5:18

Իմ քայլականների՝ վարչապետի հայտարարություններին հաջորդած ծափահարությունները քննադատությունների առիթ են դարձել

«Հայաստանում ապագա կա, Արցախում ապագա կա, հայ ժողովուրդն ունի ապագա, և մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ և հզոր այդ ապագան», - խորհրդարանում վարչապետի հայտարարություններին ծափահարությունները հոտնկայս էին, ծափահարողները՝ իշխանական ողջ խմբակցությունն ու կառավարության անդամները։

Չուշացավ ընդդիմության ու պատերազմից հետո «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորների խիստ քննադատությունը։ Իշխանականները չէին հասկանում՝ ինչո՞ւ։ Շիրակ Թորոսյանն ասում է՝ լավ գաղափարներ հնչեցին, ինքն էլ ծափ տվեց. «Լավ գաղափարներ՝ ապագայի նկատմամբ վստահության»:

Երբ կան հազարավոր զոհեր ու տարածքային կորուստներ, ի՞նչ ծափեր, լրագրողները հարցի պատասխանը փորձեցին ստանալ նաև «Իմ քայլի» պատգամավոր, վարչապետի մամուլի նախկին խոսնակ Արման Եղոյանից: «Կխնդրեմ գործընթացները կարողանալ իրար հետ փոխկապակցել, ոչ թե ուղղակի բառերը շարել իրար կողք, մեկը մյուսի հետ կապ չունի», - պատասխանեց պատգամավորը:

Ազգային ժողովի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պատասխանը կարճ էր, հետո նա իր աշխատասենյակի փակ դռան մի կողմում հայտնվեց, նրան հարցեր տալ պատրաստվող լրագրողները՝ մյուսում։

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ էր ծափահարում, Քոչարյանը պատասխանեց. «Որ դուք այդ հարցը տաք»:

«Ծափահարությունները չէին վերաբերվում զոհերին կամ շահարկումներին», - արձագանքեց «Իմ քայլից» Արփի Դավոյանը։

Դահլիճի ծափահարություններով չբավարարվեց ԱԺ-ի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը. «Հայաստանը, Արցախը ապագա ունեն, եթե կա մարդ, ոը մտածում է՝ Հայաստանը և Արցախը ապագա չունեն, հաջողություն բոլոր այդ մարդկանց: Հայաստանի Հանրապետությունը և Արցախը ապագա ունեն, ծափահարություններ»:

«Ապագան պետք է տեսնել, նոր ծափահարել», - պատերազմից հետո իշխանական խմբակցությունից դուրս եկած, այժմ որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասում էր՝ զարմացած է գործընկերների քայլից։ Իսկ ահա ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի»-ի պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ ոչ։

«Մենք նույնիսկ առաջնագիծ չունենք, ինչի՞ն ենք ծափահարում, ծափահարում ենք, որ Արցախի 70 տոկոսն արդեն մերը չէ՞, ծափահարում էինք, որ Վարդենիսի հարակից և Սյունիքի բոլոր բնակավայրերում արդեն ադրբեջանական զինո՞ւժն է վերահսկողություն իրականացնում, և մենք անգամ խրամատ չունենք փորված, և մեր զինվորները քնում են ցելոֆանով փակված վրանների մե՞ջ», - ասա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր