Դեպի վեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միջանցք՝ Սիսիանո՞վ․ Նախիջեւան-Սիսիան սահմանին ի՞նչ մաքսակետ է կառուցել թշնամին

yerkir.am08/31/2021, 3:00

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միջանցք՝ Սիսիանո՞վ․ Նախիջեւան-Սիսիան սահմանին ի՞նչ մաքսակետ է կառուցել թշնամին

Հաշվի առնելով, որ Սիսիանի մասին երբեւէ ոչինչ չի խոսվում, կարելի է գալ այն եզրահանգման, որ կարեւորագույն հանգույցն անցնելու է Սիսիանով։ 2019 թվականին Սիսիանի ուղղությամբ՝ մեր սահմանից 320-370 մետր հեռավորության վրա՝ Նախիջեւանում ադրբեջանցիները կառուցել են մաքսակետ։ Հաշվի առնելով, որ Բերձորից (Լաչին) դեպի մաքսակետ սկսելու են ճանապարհ դնել, ենթադրում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը հատվելու է նաեւ Սիսիանի մակարդակով,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում հայտնեց ադրբեջանագետ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը։

Նա նշեց, որ Սիսիանի անունը չի հիշատակվում, որ չխափանվի իշխանություն-թշնամի գործարքը․ լռում են՝ կասկած չհարուցելու համար։

«19 թվից սպասում էին, որ Բերձորը կօկուպացնեն եւ այնտեղից՝ այդ կարեւորագույն կետից նրանք կկառուցեն նոր ճանապարհ։ Սա հասարակ ճանապարհ չի լինելու․ լինելու է միջանցք, որտեղ հատող ճանապարհներ նշանակված չեն։ Եթե ես ցանկանամ Երեւանից գնալ Կապան կամ Մեղրի, պետք է թույլտվություն հարցնեմ ադրբեջանական, ռուսական, թուրքական կողմից՝ ով որ կլինի վերահսկողը։ Երբ ասում են՝ բացեցին Կապան-Գորիս ճանապարհը, նրանք իրականում չբացեցին, անցակետեր են դնելու։ Ես իմ պետությունով երթեւեկելու համար պետք է Ադրբեջանին ցույց տամ իմ անձնագիրը։ Հաշվի առնելով Ադրբեջանի թշնամանքը Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ՝ ես տեղյակ չեմ՝ նրանք ինչպես կօգտագործեն իմ անձնական տվյալները»,-նկատեց ադրբեջանագետը։

Թշնամին, Ադիբեկյանի խոսքով, անընդհատ վտանգի տակ է պահելու Հայաստանը՝ ցանկացած պահի սպառնալով փակել այդ ճանապարհը՝ կտրելով կապը միջանցքի երկու հայկական կողմերի միջեւ։ Թշնամին, ասում է սոցիոլոգը, որքան հնարավոր է՝ շարունակելու է ճնշել Հայաստանը եւ հայ ժողովրդին, քանի դեռ երկրի իշխանությունը կատարում է նրա պահանջները։ Սեպտեմբերի 2-ին էլ Արցախի անկախության օրն է: Վերջին մեկ տարում կորցրել ենք Արցախի 75 տոկոսից ավելին․ հող, որը պահել էինք արյան գնով։

«Արցախի անկախության օրը լինելու է ընդամենը հիշողություն, որ մենք ունեցել ենք անկախ Արցախ, որը սերունդները, ելնելով օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառների...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր