Դեպի վեր

Ոստիկանները հայտնաբերել են ապրիլի 15-ին երեք երիտասարդի ուղղությամբ կրակած ու մեկին սպանած հետախուզվողին

168.am05/24/2019, 12:36

Ոստիկանները հայտնաբերել են ապրիլի 15-ին երեք երիտասարդի ուղղությամբ կրակած ու մեկին սպանած հետախուզվողին

Ապրիլի 15-ի գիշերը «Միքայելյան» հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդ։

Մի քանի րոպե անց դարձյալ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հնչեց ևս մեկ ահազանգ։ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ՝ հրազենային վնասվածքով։ Հիվանդանոցներ տեղափոխվածներից 23-ամյա տղան, հոսպիտալացվելուց որոշ ժամանակ հետո, գիտակցության չգալով՝ մահացել էր։

Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, համագործակցելով համակարգի այլ ստորաբաժանումների քրեական հետախույզների հետ, օպերատիվ կերպով պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 25 շենքի հարակից տարածքում։ Դեպքի վայրի մանրակրկիտ զննությամբ իրավապահները հայտնաբերեցին 7․62 մմ տրամաչափի պարկուճներ, գնդակ և արնանման հետքեր։ Նշանակվեցին փորձաքննություններ։

Ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության աշխատակիցները պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ։ Նախնական տվյալներով՝ երիտասարդների ուղղությամբ կրակոցները արձակել էր Լեփսիուսի փողոցի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տեղեկությունները որոշակի հիմնավորվեցին, և նրա նկատմամբ հայտարարվեց հ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր