Դեպի վեր

Ստեղծագործելու մուսաս եղել է իմ առաջին քննադատը՝ իմ տիկինը. Մարտին Վարդազարյան

armenpress.am04/20/2022, 6:24

Ստեղծագործելու մուսաս եղել է իմ առաջին քննադատը՝ իմ տիկինը. Մարտին Վարդազարյան

ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտին Վարդազարյանը մշակույթ ստեղծել պատրաստվող սերունդներին խորհուրդ է տալիս հենվել ազգային եւ համաշխարհային դասականների հսկայական ժառանգության վրա: Վարդազարյանը կարծում է, որ ունենք սերունդ, որը կարող է պատվով ներկայացնել Միրզոյանի, Բաբաջանյանի, Հարությունյանի, Հովհաննիսյանի եւ մեր մյուս կոմպոզիտորների թողած ժառանգությունը:

-Մաեստրո, Դուք երաժշտություն եք գրել ավելի քան 100 թատերական պիեսների եւ 40 ֆիլմերի համար: Ի՞նչ առաքելություն է իրականացնում երաժշտությունը կինոյում եւ թատրոնում:

-Թատերական պիեսների համար 150-ից ավել երաժշտություն եմ գրել, հետո դադարեցի հաշվել, որովհետեւ ամոթ էր հաշվելը: Սերնդափոխություն է եղել, ռեժիսորների սերունդ է փոխվել, ամեն մեկն իրեն հարազատ մի երաժշտագետի, կոմպոզիտորի հետ է աշխատում, մտածելակերպ է փոխվել: Եւ՛ թատրոնում, եւ՛ կինոյում պետք է կոմպոզիտորը տարրալուծվի այդ ամբողջականության մեջ եւ դուրս չցցվի: Այսպիսի պահ կա: Կարեւոր է ճիշտ ընկալել ոչ միայն ռեժիսորի, այլեւ հեղինակի մտահաղացումը, եւ որտեղ հարկավոր է, այդտեղ ուժեղացնել եւ նախապատրաստել ճանաչմանը: Այս է երաժշտության նպատակը թե կինոյում, թե թատրոնում. Տեսնել այն, ինչը մենք չենք տեսնում, այլ կերպ ասած՝ լսելով տեսնել:

-Այսօր մեր կինոյում եւ թատերարվեստում այդ համադրությունը Դուք տեսնու՞մ եք:

-Գուցե, իմ պատկերացումը մի քիչ այլ է: Հիմա ամեն ինչ թեքվում է դեպի ոչ ֆունկցիոնալ երաժշտությունը: Ֆոնային երաժշտությունն էլ իր դերն ունի կինոյում եւ թատրոնում, որը տալիս է մթնոլորտ, ինչ-որ մի երանգ, բայց ես չեմ կարող ասել, որ լրիվ բավարարված եմ այս մոտեցմամբ:

-Ձեր հայրը՝ Ցոլակ Վարդազարյանը, Արտեմի Այվազյանի հետ եղել է հայկական ջազի հիմնադիրներից մեկը: Ջազ երաժշտությունը մեր հանրության համար որքանո՞վ է ընկալելի եւ սիրված, արդյոք Ձեր հայրը կբավարարվե՞ր՝ տեսնելով այսօրվա ջազ երաժիշտների գործը:

-Շատ հաճելի է նշել, որ մենք ունենք փայլուն երաժիշտներ՝ դաշնակահարներ, շեփորահարներ, սաքսոֆոնահարներ եւ ինքնատիպ ջազային երաժիշտներ, որոնք ճանաչված են ոչ միայն Երեւանում, այլեւ արտասահմանում, եւ ուրախալի է նշել, որ բարձր են ներկայացնում իրենց հայ լինելը։

-Ապրիլի 4-ին լրացավ Ձեր 84-ամյակը։ Երբ հետ հայացք եք գցում, ի՞նչ կիսատ թողած երազանքներ կամ, եթե կուզեք, ցանկություն ունեք։

-Գրել երկրորդ սիմֆոնիան, ուժերս փորձել օպերային եւ բալետային երաժշտության մեջ: Բացթողումներ կան, բայց ամենակարեւորը, որ 5 ծոռի մեծ պապ եմ, ինչն ավելի կարեւոր է, քան մի քանի ստեղծագործություն կամ սիմֆոնիա ավել գրելը:

-Ձեզ համար ինչը կամ ո՞վ է եղել մուսա ստեղծագործելու համար։

-Ստեղծագործելու մուսաս եղել է իմ առաջին քննադատը՝ իմ տիկինը, լուսահոգի Իվետան: Նա եղել է ինձ համար եւ կին, եւ ընկեր, եւ քննադատ: Նրան փոխարինող չի եղել: Եթե ամբողջացնենք՝ սերն է իմ կյանքում եղել մուսան:

-Ի՞նչ խորհուրդ կտաք սերունդներին, որոնք պիտի մշակույթ ստեղծեն:

-Հենվեք ազգային եւ համաշխարհային դասականների հսկայական ժառանգության վրա, որը անընդգրկելի է, բայց դրան ձգտել անհրաժեշտ է:

-Դուք դասախոսում եք կոնսերվատորիայում, ի՞նչ են ուզում եւ մտածում երիտասարդները:

-Ես չեմ կարող մտնել նրանց ուղեղի մեջ, բայց ինձ թվում է, որ նրանք, որոնք օժտված են եւ աշխատում են, նվիրյալներ են: Կարծում եմ՝ մենք ունենք սերունդ, որը կարող է պատվով ներկայացնել Միրզոյանի, Բաբաջանյանի, Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի եւ մյուս մեր կոմպոզիտորների թողած ժառանգությունը:

-Արվեստի մարդկանցից ովքե՞ր են Ձեզ համար օրինակելի:

-Տարբեր ժամանակներ, տարբեր մարդիկ են եղել: Ամեն մեկը, լրացնելով նախորդին, ավելի լավ հնարավորություն է տվել ճանաչել ինքս ինձ եւ իմ թերությունները:

-Համաշխարհային դաշնակահարներից ո՞ւմ սիրել եւ լսել:

-Եթե ուզում եք Բախ լսել, լսեք նրա ստեղծագործությունները՝ Գլեն Գուլդի կատարմամբ, եթե՝ Չայկովսկի, ապա՝ Օբորինի ձայնագրությունները, եթե Բաբաջանյան՝ լսեք Բաբաջանյանին:

-Վերջին շրջանում գեղարվեստական ի՞նչ ստեղծագործություններ եք ընթերցել կամ վերընթերցել:

-Վերջին անգամ վերընթերցել եմ Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր