Դեպի վեր

Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ապրիլյան քննիչ հանձնաժողով

azatutyun.am04/7/2020, 10:36

Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ապրիլյան քննիչ հանձնաժողով

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, նշելով, որ Սերժ Սարգսյանին ընտրության հնարավորություն են տվել, հանձնաժողով ներկայանալ կա՛մ ապրիլի 13-ին, կա՛մ 16-ին։

Ի դեպ, գրությունը, ըստ Քոչարյանի, անձամբ հանձնել են Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանին։

«Սերժ Սարգսյանին հրավիրել ենք հանձնաժողով 13-ին կամ ամսի 16-ին: մատնանշել եմ երկու օր, թողել եմ ընտրության հնարավորությունը Սերժ Սարգսյանին, որպեսզի ինքն ընտրի՝ 13-ը կուզի, թե 16-ը: Ակնկալել եմ նամակի վերջում, որ մերժելու կամ գալու հետ կապված ինքը տեղյակ պահի հանձնաժողովին գրավոր», - ասաց Քոչարյանը:

Հարցին, թե ինչո՞ւ այս փուլում որոշում կայացվեց հրավիրել հենց Սերժ Սարգսյանին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, թե իրենք ցանկանում են լսել ապրիլյան պատերազմի հետ առնչություն ունեցած ամենակարևոր պաշտոնյաներին, տվյալ դեպքում Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին և 2016-ին գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցրած, նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։

Հիշեցնենք, ավելի վաղ քննիչ հանձնաժողով էր հրավիրվել Յուրի Խաչատուրովը, սակայն նա մերժել էր հրավերը։

Հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը կընդունի իրենց հրավերը, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց՝ հանրությունը ոչ մի կերպ չի կարող ընկալել մերժումը, ինչպես որ չընդունեց Խաչատուրովի դեպքում։

«Խաչատուրովի չգալու արձագանքներն ինքներդ էլ տեսաք, թե զոհվածների հարազատները ինչպիսի սուր ընկալումով և շատ ճիշտ արեցին, որ այդպես ընկալեցին, որովհետև հանձնաժողով չգալ, երբ որ հանձնաժողով եկել են բոլոր պատասխանատու զինվորականներն անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից, ընդհուպ մինչև պաշտպանության նախարար: Ենթադրում եմ, որ Սերժ Սարգսյանի գալուց հետո Յուրի Խաչատուրովը ուզի, թե չուզի պետք է գա, որովհետև իր չգալն արդեն ամբողջ պատ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր