Դեպի վեր

Երուսաղեմահայ բանաստեղծուհի Անուշ Նագգաշյանի «Այդ սերմը ես էի» գիրքը ներկայացվեց հայաստանցի ընթերցողների դատին

armenpress.am09/22/2017, 5:05

Երուսաղեմահայ բանաստեղծուհի Անուշ Նագգաշյանի «Այդ սերմը ես էի» գիրքը ներկայացվեց հայաստանցի ընթերցողների դատին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ երուսաղեմահայ բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս Անուշ Նագգաշյանի «Այդ սերմը ես էի» գրքի շնորհանդեսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությւոնից, միջոցառմանն իր օրհնության խոսքը բերեց Հայր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորանքի խոսքը փոխանցեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը` նշելով. «Անուշը մեզ հետ ու մեր կողքին է նույնիսկ այն ժամանակ, երբ անգամ Հայրենիքում չէ, իսկ երբ գալիս է Հայրենիք, իր հետ բերում է ողջ Սփյուռքը: Այս գրքում ներկայացնելով մեծ մոր` Աննա Նագգաշյանի` Հայոց ցեղասպանությունից փրկվելու և ողբերգությունը վերապրելու ողջ ուղին` Անուշը տառապող հայի կերպարը չէ, որ կերտում է, այլ` արժանապատիվ ու հպարտ հայի»:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Սերժ Սրապիոնյանն ընդգծեց, որ Անուշի մեծ մոր անցած ուղին հենց Անուշի ուղին է, քանի որ մանկուց լսելով տատի պատմությունները` Անուշն ինքը դրանք վերապրել է: «Մեծ մայրը իր զավակին` Անուշի հորը հեռու է պահում օտարազգի կնոջ հետ ամուսնանալու մտքից` որդուն հղված հեռագրի միջոցով, որում նշված էր. «Տղա՛ս, Հայաստանի զինվոր չեղար, Հայրենիքի համար արյուն չթափեցիր, սերմդ օտարի՞ն պիտի տաս»: Հասկանալով, որ այդ սերմը հենց ինքն է` Անուշ Նագգաշյանն իր պարտքն է համարում թղթին հանձնել տատի պատմությունը: Արդյունքում` այժմ մեր ձեռքին է գեղարվեստական և սկզբնաղբյուրային կարևոր արժեք ներկայացնող այս պատմությունը», - նշեց նախարարի տեղակալը:

Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ընդգծեց, որ Անուշ Նագգաշյանի գիրքն ունի քաղաքական, պատմագիտական-սկզբնաղբյուրային նշանակություն:

ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը շնորհանդեսը կազմակերպելու համար` նշեց, որ գրքում տեսնում է ոչ միայն հեղինակ վավերագրողին, այլև` գեղագետին:

Երևանի պետական մանկավարժական համալսարանի ,Սփյուռքե գիտա-ուսումնական կենտրոնի հիմնադիր-տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն ընդգծեց, որ Անուշ Նագգաշյանի հետ յուրաքանչյուր հանդիպումը գրականագետի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր