Դեպի վեր

Օֆշորային «Լիդիանի» փոխարեն արբիտրաժ կարող են դիմել բրիտանական և կանադական ընկերությունները․ ՄԻԵԴ֊ում ՀՀ ներկայացուցիչ

azatutyun.am08/22/2019, 2:42

Օֆշորային «Լիդիանի» փոխարեն արբիտրաժ կարող են դիմել բրիտանական և կանադական ընկերությունները․ ՄԻԵԴ֊ում ՀՀ ներկայացուցիչ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն «Ազատության» հետ զրույցում անդրադարձել է «Լիդիան» ընկերության կողմից միջազգային արբիտրաժ դիմելու հնարավորությանը: Ստորև ներկայացնում ենք զրույցից մի հատված․

Կիրակոսյան․ - Պրոցեսը որ ավելի նկարագրեմ՝ ինչի մասին էր այս ծանուցումը վեճի՝ սա հիմնված է հենց այդ երկու ներդրումային պայմանագրերի վրա, որտեղ, մինչև արբիտրաժային պրոցես սկսելը նախատեսված է բանակցության փուլ, որը անպայման պետք է անցկացվի, իրականացվի, որից հետո նոր հնարավոր կլինի գնալ արբիտրաժ:

«Ազատություն»․ - Բանակցություն ո՞ւմ միջև:

Կիրակոսյան․ - Կառավարության և ներդրողի՝ այս դեպքում «Լիդիանի» միջև: Սա ֆորմալ կողմն է, որը իրենք ի սկզբանե ներկայացրել էին և գաղտնիք չէ, որ բրիտանական ներդրումների պաշտպանության պայմանագրով նախատեսված այդ բանակցությունների ժամկետը երեք ամիս էր:

«Ազատություն»․ - Դա լրացե՞լ է արդեն:

Կիրակոսյան․ - Դա լրացել է, իսկ կանադական ներդրումների պաշտպանության պայմանագրով նախատեսված ժամկետը բանակցելու համար՝ մինչև արբիտրաժ գնալը, վեց ամիս էր, որը կարծես պետք է լրանա սեպտեմբերի սկզբին:

«Ազատություն»․ - Այսինքն սեպտեմբերի սկզբին կարող է «Լիդիանը» դիմե՞լ:

Կիրակոսյան․ - Այսօր էլ կարող է դիմել՝ առնվազն բրիտանական ներդրումների պաշտպանության պայմանագրի շրջանակներում, ամեն դեպքում, այդ իրավունքը կա: Իհարկե, այն փաստը, որ տարբեր հարթակներում, սոցիալական ցանցում մարդիկ նշում են, որ օֆշորային գոտում գրանցված ընկերություն է՝ այս դեպքում նկատի ունենք, եթե չեմ սխալվում, Ջերսի կղզում գրանցված ընկերությունը՝ «Լիդիանը», բայց իմ նշած երկու ծանուցումները վեճի մասին մենք ստացել ենք ոչ թե Ջերսի կղզում գրանցված «Լիդիան» ընկերությունից, այլ ստացել ենք հենց Մեծ Բրիտանիայում և Կանադայում գրանցված «Լիդիան» ընկերությունից, որոնք հանդիսանում են այդ «Լիդիան» խմբի բաղկացուցիչ մաս իրավաբանական անձերը:

«Ազատություն»․ - Այսինքն՝ օֆշորում գրանցված կազմակերպությունը պատկանում է Մեծ Բրիտանիայում և Կանադայում գրանցված այդ կազմակերպությունների՞ն:

Կիրակոսյան․ - Ի սկզբանե եղել են օֆշորում գրանցված կազմակերպությունները, այնուհետև 2018թ․ օգոստոսին հիմնադրվել են Մեծ Բրիտանիայում և Կանադայում արդեն նոր ընկերություններ, կրկին «Լիդիանի» կողմից, որոնք հանդիսանում են այդ խմբի մի մասը, որից հետո նոր՝ արդեն 2019թ․ մարտ ամսին, այդ երկու ընկերությունների կողմից կառավարությանը ներկայացվել է վեճի մասին ծանուցումը:

«Ազատություն»․ - Եթե 2018թ․ ստեղծված այդ կազմակերպությունները չմտնեին այդ խմբի մեջ, չէի՞ն կարող դիմել արբիտրաժ, եթե մնային զուտ որպես օֆշորային կազմակերպություն:

Կիրակոսյան․ - Դե, իհարկե, այստեղ մենք գործ ունենք զուտ մասնագիտական, միջազգային իրավական խնդրի հետ: Սա նաև քննարկվել է մի քանի անգամ հրապարակավ, որ օֆշորային գոտում գտնվող ընկերությունների վրա նման ներդրումների պաշտպանության պայմանագիրը տարածելու համար պետք է առանձին, լրացուցիչ նոտաների փոխանակում, որը, կարծես թե, չի եղել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև և այդ փաստարկը օգտագործելով կարող ենք ասել՝ դա դուրս է մնում պաշտպանությունից, բայց ճիշտն ասած՝ այդքան դյուրին չէ ամեն ինչ, ինչքան թվում է: Նման որոշումը կայացվել է, բնականաբար, «Լիդիանի» բաժնետերերի մասնակցությամբ, իսկ «Լիդիանի» բաժնետերերը հիմնականում ֆինանսական կազմակերպություններ են, որոնց թվում է նաև Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը, օրինակ: Ցանկանում եմ ընդգծել, որ նման փաստարկը, բնականաբար, կյանքի իրավունք ունի, բայց դա չի նշանակում, որ 100 տոկոսանոց այդպես կարող է լինե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD393399
EUR414426
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր