Դեպի վեր

Կարևորը խոստումը պահելն է.Եղեռնի մասին ֆիլմն ուղղված էր նոր ցեղասպանությունները կանխելուն.Էսրայելյան

armenpress.am10/22/2019, 5:30

Կարևորը խոստումը պահելն է.Եղեռնի մասին ֆիլմն ուղղված էր նոր ցեղասպանությունները կանխելուն.Էսրայելյան

Ամերիկացի ռեժիսոր Թերի Ջորջի՝ Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ցուցադրումից ավելի քան 2 տարի հետո անգամ դրա մասին արձագանքները և ֆիլմի միջոցով Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածների մեկնաբանությունները չեն դադարում: Ֆիլմի հայազգի պրոդյուսերը գրեթե ամեն օր ստանում է նմանատիպ նամակներ: Նա շեշտում է՝ իրենց նպատակը մարդկանց լացել ստիպելը չէ, «Խոստումը» ֆիլմի նպատակը ներկայացվել է ֆիլմի վերջին նախադասությամբ` «Մենք դեռ այստեղ ենք»: «Արմենպրես»-ն այս մասին զրուցել է ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանի հետ:

-Պարոն Էսրայելյան, նախ հետաքրքիր է, թե ինչպես ստացաք առաջարկը` մասնակցություն ունենալու այդ նշանակալի ֆիլմի ստեղծման աշխատանքներին:

-Ես շատ բախտավոր եմ, որ իմ լավ ընկեր Քըրք Քըրքորյանն առաջարկեց ինձ աշխատել ծրագրի վրա: Հիանալի թիմը, և, ես կասեի, նաև հայ ժողովուրդն աջակցեցին ինձ: Ես միշտ պարտավորության զգացողություն եմ ունեցել, իմ մեծ տատն ու պապը Հայոց ցեղասպանությունը վերապրածներ են, և ես պարտքի զգացում ունեի: Եվ ինձ համար հիանալի առիթ էր, բախտ էր, որ շատ մարդիկ, ովքեր ֆիլմարտադրությունից ավելի լավ են հասկանում, քան ես, օգնեցին ինձ այդ ճանապարհին: Կարծում եմ, որ մարդիկ պատմությունն ամբողջությամբ չգիտեն. մենք ստեղծեցինք խաղարկային ֆիլմ` որպես հնարավորություն`1-2 ժամում ներկայացնելով պատմությունը, բայց միևնույն ժամանակ ստեղծեցինք վավերագրություն: Խաղարկային ֆիլմը սահմանափակված է ժամանակային առումով, այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ վավերագրությունը ևս օգտակար է՝ ներկայացնելու պատմության կարևոր ասպեկտները, ինչպիսին են, օրինակ, Մուսա լեռան հերոսամարտը, դեսպան Մորգենթաուի (1913-1916 թթ. ԱՄՆ դեսպանը Օսմանյան կայսրությունում-հեղ.) և Թալեաթի (Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարարը, որը եղել է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից) միջև հանդիպումներին, որոնք լավ փաստագրվել են: Այդ ձևն օգտակար էր նաև ցույց տալու, թե ժխտողականությունն ինչ խորն է: Մենք հայերս պատմությունը շատ լավ գիտենք, սակայն մյուսները ևս պետք է տեղյակ լինեն: Քըրքորյանը հորդորել էր ֆիլմը պատրաստել շատ հատուկ ձևով, հատուկ հրահանգներով: Եվ մենք արեցինք այնպես, ինչպես ինքն ուզեց, այն պետք է լիներ ասես վիզուալ թանգարան:

-Ֆիլմը միայն կոմերցիոն նպատակ չէր հետապնդում, ի՞նչ եք կարծում նմանատիպ ֆիլմերը որքանով կարող են նպաստել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, և արդյոք ֆիլմի հիմնական նպատակը հենց դա՞ է եղել:

-Ֆիլմի գլխավոր նպատակն էր պատմել մեր պատմությունը՝ հնարավոր տեսանելի մեխանիզմներով: Մենք ցեղասպանության պատմական փաստերի մասին հիանալի գրքեր ունենք, բայց նաև պետք է օգտագործենք տեխնոլոգիաները, ֆիլմարտադրությունը՝ այդ պատմությունն աշխարհին ցույց տալու համար: Նպատակը պարզապես ֆիլմ ստեղծելը չէր, այլ մարդկանց տեղյակ պահելը: Մենք սոցիալական շարժում էինք սկսել՝ «Պահպանենք խոստումը» (#KeepThePromise), Քըրքորյանը խոստացավ ֆինանսավորել ֆիլմը, մենք խոստացանք ֆիլմն ավարտին հասցնել, երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը, և մենք հիմա պետք է խոստանանք՝ երբեք թույլ չտալ այլ մարդկանց նկատմամբ կրկին ցեղասպանություն գործել: Շատ քիչ ֆիլմեր կան, որոնք փաստացի այդքան կյանք ու ազդեցություն ունեն, որքան «Խոստումը» ունի այսօր:

-Պարոն Էսրայելյան, արդյոք ֆիլմի արդյունքները, դրա վերաբերյալ արձագանքները Ձեզ գոհացնո՞ւմ են:

-Առաջին հերթին շատ քննադատներ երբեք ֆիլմ չեն նկարահանել, շատ հեշտ է խոսել ո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր