Դեպի վեր

Դասականն ու ժամանակակիցը՝ Երեւանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի աչքերով

style.news.am01/20/2018, 4:12

Դասականն ու ժամանակակիցը՝ Երեւանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի աչքերով

Քաղաքը բազմաշերտ օրգանիզմ է, որը բաղկացած է տարբեր պատմական շերտերից, ու մենք վշտանում ենք, երբ մեր անցյալի մասը կազմող որեւէ բան անհետանում է քաղաքի քարտեզից։ Մենք վրդովվում ենք, երբ քանդում են 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի սեւ տուֆից շենքերը, բայց Երեւանում կան այնպիսի շենքեր, որոնք ավելի ուշ ժամանակաշրջանում են կառուցվել, բայցեւայնպես, պատմական տեսակետից նվազ հետաքրքիր չեն։

Օրինակ՝ Թումանյանի ու Նալբանդյանի խաչմերուկի երկու անկյուններում Երեւանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով կառուցված երկու եռահարկ շենքերը, որոնց առջեւում փոքր պուրակներ կան։ Ճարտարապետի մտահղացմամբ՝ այդ շենքերը պետք է լինեին խաչմերուկի բոլոր չորս անկյուններում՝ ձեւավորելով փոքր հրապարակ, բայց նրա ծրագրերը կյանքի չեն կոչվել։ Այդ շենքերի յուրաքանչյուր հարկում չորսական բնակարան կա։ Դրանք եղել են նոր կենցաղի բնակելի շենքերի առաջին տեսակներից մեկը։ Շենքերի նախագծման մեջ ճարտարապետը կիրառել է տարբեր գույների ու հղկման քարերի համադրություն. այդ հնարքը նա հետագայում էլ է կիրառել։

Դրանց ցածր հարկայնությունը բացատրվում է նրանով, որ այն ժամանակ դեռ սահմանված չէին սեյսմիկ նորմերը, իսկ 1926-ին տեղի ունեցած լենինականյան երկրաշարժը եւս մեկ ահեղ հիշեցում էր մշտական սպառնալիքի մասին։ Ուսումնասիրելով իրավիճակը տեղում՝ Բունիաթյանը ներգրավել է առաջատար մասնագետների, այդ թվում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության նախագահին, ճարտարապետ Հովհաննես Քաջազնունիին, ու նրանք միասին մշակել էին «Հայկական ԽՍՀ-ի համար ժամանակավոր սեյսմիկ նորմերն ու շինարարական կանոնները»։ Այդ նորմերը երկար տարիներ են գործել ու թույլ են տվել հետագայում բարձրացնել կառուցվող շենքերի հարկայնությունը։ Լինելով դասական սկզբունքների տեր՝ Բունիաթյանը, այնուամենայնիվ, չէր կարող անտարբեր մնալ համաշխարհային ճարտարապետության նոր հոսանքների հանդեպ։ Առավել եւս, որ 20-ականների վերջում դասականների մենաշնորհի մրցակիցները դարձան Մոսկվայի Բարձրագույն գեղարվեստական – տեխնիկական ինստիտուտի երիտասարդ շրջանավարտներ Գեւորգ Քոչարը, Տիգրան Երկանյանը, Միքայել Մազմանյանը, Կարո Հալաբյանը ու ձեւավորեցին Հայաստանի պրոլետարիական ճարտարապետների միությունը։

Նիկողայոս Բունիաթյանը 20-րդ դարի առաջին կեսի ամենանշանավոր հայ ճարտարապետներից է։ Նա Մոսկվայից Երեւան էր տեղափոխվել 1924-ին՝ Ալեքսանդր Թամանյանի հրավերով։ Նրան պետք էր մի մարդ, ով կզբաղվեր զարգացող մայրաքաղաքի առօրեական հարցերով, մինչ ինքը զբաղված էր գլխավոր հատակագծի հարցերով։ Բունիաթյանը, ինչպես եւ Թամանյան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր