Դեպի վեր

Մարտի 1-ի գործի ճակատագիրը վտանգված է

1in.am02/19/2020, 4:24

Մարտի 1-ի գործի ճակատագիրը վտանգված է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փաստաբան Սեդա Սաֆարյանը:

– Այսօր (փետրվարի 18-ին) Մարտի մեկի գործով դատական նիստը հետաձգվել է Յուրի Խաչատուրովի թարգմանչի բացակայության պատճառով: Հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 25-ին: Տիկի՛ն Սաֆարյան, դուք գնացե՞լ էիք այսօրվա նիստին, թե՞ արդեն գիտեիք այդ խնդրի մասին:

– Այո՛, գնացել էինք նիստին, դատավորի խոսքով՝ դատական նիստը սկսվելուց շատ կարճ ժամանակ առաջ է իրեն հայտնի դարձել, որ թարգմանիչը չի կարող գալ, և չպատճառաբանվեց, թե ինչու չի ներկայացել: Մի քանի նիստ առաջ էլ այդ թարգմանիչն ուշացած ներկայացավ, ինչը խոսում է նրա անբարեխիղճ վերաբերմունքի մասին: Դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի նմանատիպ ենթադրվող թյուրիմացությունների համար: Կարելի է մի քանի թարգմանիչ ներգրավել, որպեսզի այս կարգի գործի բնականոն ընթացքն ապահովվի: Մինչդեռ տեսնում ենք, որ ամեն ինչում ունենք ոչ լուրջ մոտեցում, ինչն այս դատական նիստը հետաձգելու պատճառ դարձավ:

– Եվ դատարանն էլ չի՞ ուզում դիմել ձեր նշած միջոցներին, թե՞ չի կարող դիմել:

– Դատարանը կարող է թարգմանչի բացակայության պարագայում միջոցներ ձեռնարկել, և եթե նրա բացակայությունն անհարգելի է, համապատասխան հիմնարկին տեղյակ պահել նրա անբարեխիղճ աշխատանքի մասին… Եթե նախորդ անգամ այդ թարգմանչի նկատմամբ մեկ ժամից ավելի ուշանալու համար նման բան կիրառվեր, այսօր այս ամենը չէր լինի: Եվ եթե կես ժամվա ընթացքում հնարավոր էր այլ թարգմանչի հրավիրել, կարելի էր դիմել այդ միջոցին, դատական նիստը դատարանի կողմից այդպես կտրուկ հետաձգելը այդ առումով հասկանալի չէր:

– Ի՞նչ եք կարծում՝ այս հետաձգումների շղթան վերջ ունի՞:

– Եթե միջոցներ չձեռնարկվեն, նաև ԲԴԽ-ն, ինչպես նաև մենք՝ կողմերս, գործուն միջոցներ չձեռնարկենք, այս հետաձգումների շղթան չի ավարտվի: Պաշտպանական թևին ձեռնտու են այս հետաձգումները, ամեն պատեհ-անպատեհ առիթ օգտագործելով՝ նրանց մոտ ստացվել է դատական նիստը հետաձգել… կարելի է ժամերով լեկցիաներ կարդալ դատարանի դահլիճում, անունը դնել՝ հիմնավորումներ ենք ներկայացնում, բայց նպատակ են հետապնդում այդ օրը սպանելու: Կարծում եմ՝ տուժող կողմը շատ վատ վիճակի մեջ է հայտնվել, ավելի վատ, քան կարելի էր կանխատեսել, որովհետև դատարաններն այսօր ավելի շատ հակված են այս ամբաստանյալների շահերի պաշտպանությունն ապահովել: Հասկանում եմ, թե դրա արմատները որտեղից են գալիս, տեսնում եմ, որ փոքր-փոքր օգնություններ նրանց նկատմամբ առկա է, ինչը վտանգավոր եմ համարում Մարտի մեկի գործի ճակատագրի առումով: Բայց նաև մեղադրողներին չեմ հասկանում, որովհետև այնպես չէ, որ մեղադրողները լծակ չունեն ինչ-որ բան անելու: Կարծում եմ, որ ժամանակն է որպես տուժող կողմ ինքս միջոցներ ձեռնարկեմ: Միջոցներ ձեռնարկելու տարբերակներից մեկն այն է, որ այդ քրեական գործի որոշակի հանգամանքներ ավելի խորությամբ ներկայացվեն, և պետք է մտածել՝ արդյոք բավարա՞ր էր այս ամբաստանյալներին միայն այս մեղադրանքներն առաջադրելը: Այս դատաքննությանը ներկայացնելու մտադրություն ունեմ, առաջիկայում կներկայացնեմ, որովհետև իմ կարծիքը միշտ եղել է այն, որ այն հոդվածը, որով մեղադրվում են ամբաստանյալները, այնքան էլ իրավաչափ չէ, և կան այլ հանցակազմ ապահովող փաստեր, և դրանց կապակցությամբ ես պարտավոր եմ դիրքորոշում արտահայտել:

– Մի քիչ անհասկանալի է, թե ինչու է պաշտպանական կողմին ձեռնտու, որ իրենց պաշտպանյալը կալանքի տակ գտնվի:

– Դե դա չարյաց փոքրագույնն է. ինչ խնդիր ունի Ռ. Քոչարյանը, ունի, այսպես ասած, ապահով կյանք, մեկուսարանում ապահով կյանք, թող որ ժամանակավոր մնա կալանքի տակ, բայց հիմնահարցերի հետ կապված, կարծում եմ, պաշտպանները լուրջ նպատակներ ունեն: Դե նրանց առաջին հենարանը ՍԴ-ն էր, հույս էին դրել, որ Վենետիկի հանձնաժողովից ինչ-որ բան կգար, և ՍԴ-ն կօգներ Ռ. Քոչարյանին, սակայն միայն դա չէ, իմ կարծիքով՝ նաև դեռ պահպանվել է իրենց փայփայած ներքին համոզմունքը, որ իրավիճակի փոփոխություն կլինի, Նիկոլի իշխանությունը չի դիմանա այս ամենին, և իրենք նորից իշխանության կգան: Տեսնում ենք, որ ամեն տեղ սաբոտաժային իրավիճակ է, եթե մեր ԱԱԾ-ում էր այդպիսի վիճակ, պատկերացրեք մյուս մարմիններում ինչ կլինի: Խնդիրն այն է, որ երբ պաշտպաններին դատավորը հարց տվեց, թե ինչու չեն ներկայացել դատական նիստին, պաշտպաններից մեկն ընդունեց, որ իրենք սաբոտաժ են արել, որ դատավորը դրանից եզրահանգումների գա: Բայց արդարադատության դեմ ուղղված հանցագործություններում սաբոտաժը որպես հանցակազմ տեղ ունի, որովհետև խոչընդոտում է դատարանի բնականոն աշխատանքը: Բաց դաշտում, փաստորեն, մարդիկ համարձակություն ունեն նման բան հայտարարելու, և դա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր