Դեպի վեր

Երբ ասում են՝ ահաբեկել է, ո՞ւմ կոնկրետ, ինչո՞ւ հաղորդում չի տալիս. Մանվել Գրիգորյանի պաշտպան

armtimes.com01/11/2019, 5:00

Երբ ասում են՝ ահաբեկել է, ո՞ւմ կոնկրետ, ինչո՞ւ հաղորդում չի տալիս. Մանվել Գրիգորյանի պաշտպան

«Դատախազ, դուխով», «Մանվել տուշոնկա» վանկարկումների ներքո այսօր մեկնարկեց Մանվել Գրիգորյանին 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը:

Բողոքի քննությանը զուգահեռ դատարանի բակում Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքող քաղաքացիներն ակցիա էին իրականացնում: Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել 2018 թվականի դեկտեմբերի 21-ին:

Մանվել Գրիգորյանը բողոքի քննությանը չէր մասնակցում: Նիստը, սակայն, երկար չտեւեց, մի քանի րոպե անց քննությունը հետաձգվեց՝ տեխնիկական խնդիրների պատճառով:

Տարեվերջին պաշտպանական կողմը լրագրողների բազմաթվ հարցերին ի պատասխան ասաց, թե տոներից հետո կպատասխանեն այն հարցին, թե ի վերջո ինչ հիմքով է առաջին ատյանի դատարանը գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին:

Այսօր, սակայն, Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը, ըստ էության չպատասխանեց հարցին, թե բացի առողջական վիճակից ուրիշ ի՞նչ հիմքով է դատարանը Գրիգորյանին ազատ արձակելու որոշում կայացրել: «Վերացել է անհրաժեշտությունը նրան կալանքի տակ պահելու, այդ թվում նաեւ հիվանդության հիմքով»: Մեր դիտարկմանը, որ ըստ տեղեկությունների՝ դատարանը ոչ թե նաեւ հիվանդության հիմքով է Գրիգորյանին ազատ արձակել, այլ՝ բացառապես այդ հիմքով, Մկրտչյանը խուսափողական պատասխան տվեց: Մյուս հարցին, թե դատարանը գտել է, որ հիմնավոր կասկած առկա չէ՞, որ Մանվել Գրիգորյանը կատարել է իրեն մեղսագրվող հանցագործությունները, թե՞ կալանքի անհրաժեշտություն չկա, Մկրտչյանը հետեւյալը պատասխանեց. «Դուք դրդում եք ինձ մեկնաբանել մի որոշում, որը մեկնաբանման ենթակա չէ եւ կայացվում է փակ դռների հետեւում, Վերաքննիչն իր ակտով կանդրադառնա դրան»: Մեր ճշտող հարցին, թե ինչու պաշտպանը ազատման մյուս հիմքերը չի ներկայացնում, Մկրտչյանն ասաց, որ ինքը նպատակահարմար չի գտնում այդ հարցին պատասխանել:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին՝ պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալը կալանքից ազատվելուց հետո այցելում է հիվանդանոց, ստանում է թե՛ ամբուլատոր եւ թե՛ ստացիոնար բուժում։ «Եթե մարդու վիճակը ծանր է, չի նշանակում, որ նա պետք է անկողնուն գամված լինի»,-ասաց նա։

Հարցին՝ իսկ Մանվել Գրիգորյանը վտանգ տեսնո՞ւմ է ժողովրդի կողմից՝ բնակվելով Ակնալճի իր առանձնատանը՝ ոչ թե Էջմիածնի, պաշտպանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Մանվել Գրիգորյանը հայ ժողովրդի կողմից վտանգ տեսնում է: Իրական պատրիոտ հայերի, ում համար Մանվել Գրիգորյանը հող է ազատագրել, ում համար սխրանքներ է գործել, այդ ժողովրդից նա վտանգ չի կարող տեսնել»: Դիտարկմանը, որ նա 20 տարի նաեւ ահաբեկել է այդ ժողովրդին՝ Արսեն Մկրտչյանն արձագանքեց. «Երբ ասում են՝ ահաբեկել է, կրկնենք, էլի՝ ո՞ւմ կոնկրետ, եթե կա ահաբեկված որեւէ մեկը, ինչո՞ւ չի տալիս հաղորդում»: Լրագրողների հակադարձմանը, որ այդ մասին բազմաթիվ հաղորդումներ են ներկայացվել, Մկրտչյանն ասաց. «Եթե կդառնան հաղորդումներ հանցագործության մասին, օրինակ, կա 91 թվականի վաղեմության մի դեպք, դատախազությունը ցուցարարների հետ ակտիվորեն քննարկում է, համակարծիք են լինում, փողոցից մատ են բարձրացնում, ներքեւ են իջեցնում՝ այս տիպի արդարադատություն է գնում... չգիտեմ, մենք ստիպված ենք ենթարկվել քրեադատավարական օրենսգրքին, երբ կլինի մեղադրանք՝ կխոսենք դրա մասին...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր