Դեպի վեր

«Լավրովի պլանը» և ռուսական շահերը. փուլային տարբերակը Հայաստանին դնելու է շատ ավելի վատ վիճակի մեջ՝ սեղմելով օղակը

1in.am05/23/2020, 6:06

«Լավրովի պլանը» և ռուսական շահերը. փուլային տարբերակը Հայաստանին դնելու է շատ ավելի վատ վիճակի մեջ՝ սեղմելով օղակը

«Մոսկվան հույս ունի, թե հայկական երկու կողմերին՝ Երևանին ու Ստեփանակերտին Լեռնային Ղարաբաղի հարցում զիջումներ, նվիրաբերումներ պարտադրելով՝ կկարողանա Ադրբեջանին ներգրավել ռուսական եվրասիական աշխարհաքաղաքական ծրագրի մեջ և դրանով ավելի կակտիվացնի եվրասիական ինքնության, Եվրասիական միության կոնսոլիդացման գործընթացը։ «Լավրովի պլանը» ի վերջո դրան է գալիս։ Իսկ փուլային տարբերակը, ըստ երևույթին, այդ պլանի իրագործմանը նպաստող որոշակի տակտիկական միջոցառումների ամբողջություն է։ Եվ ես միանշանակորեն կիսում եմ հայկական դիվանագիտության տեսակետը, որ այն չի կարող հանդիսանալ ո՛չ շփման գծի լարվածության նվազեցման, ո՛չ էլ հիմնախնդրի կարգավորման որևիցէ միջոց: Փուլային տարբերակը Հայաստանին դնելու է շատ ավելի վատ վիճակի մեջ»:

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների թեկնածու Արամ Թերզյանը (ԱՄՆ):

– Պարոն Թերզյան, մեր այսօրվա զրույցը ծավալվելու է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ ս․ թ․ ապրիլի 21-ին արված ու մամուլում լայնորեն քննարկված հայտարարության շուրջ։ Այն նույն օրը, երբ պիտի տեղի ունենար Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, պատասխանելով ադրբեջանցի մի լրագրողի հարցին, խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ նշելով, թե նախորդ տարվա ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ներկայացվել է մի փաստաթուղթ, որն առաջարկում է հիմնախնդրի լուծում փուլային մոտեցման հիման վրա, և առաջին փուլում նախատեսվում է «առավել արդիական խնդիրների լուծումը», մասնավորապես՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական ու այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»։ Ինչո՞վ է, Ձեր կարծիքով, պայմանավորված ղարաբաղյան կարգավորման դիվանագիտական պրոցեսն այս կերպ ակտիվացնելու Լավրովի փորձը և պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտության մասին խոսելը՝ այն էլ ներկայիս բարդ, ճգնաժամային իրավիճակում, երբ բոլորի ջանքերն ու ռեսուրսները ուղղված են այլ՝ գլոբալ սպառնալիքի դեմ պայքարին, ու թվում է, թե այս իրավիճակում միակ բանը, որը կարելի է անել Արցախի հիմնախնդրի առնչությամբ, հրադադարի ռեժիմը շփման գծում անվերապահորեն պահպանելն ու ամրապնդելն է։ Եվ ի՞նչ կարծիք ունեք այդ նախագծի մասին։ Դա այն հայտնի «Լավրովի ծրագի՞րն» է, որի մասին մի քանի տարի խոսում են, բայց պաշտոնական Մոսկվան հերքում էր դրա առկայությունը։ Եվ, իմիջիայլոց, դրա մասին հրապարակայնորեն խոսում էր Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը։

– Իհարկե, հիմնախնդիրը բավական բազմաշերտ է, և այստեղ կարող ենք մի շարք շեշտադրումներ կատարել։ Բայց եթե խոսենք այն մասին, թե ինչո՞ւ է Ռուսաստանը հենց այսօր բարձրացրել այդ հարցը, ապա կարող է նաև հանդիպակաց հարց առաջանալ՝ իսկ արդյո՞ք Ռուսաստանը մշտապես գործել է որպես Հայաստանի դաշնակից՝ դաշնակցային բոլոր հարաբերություններից բխող մոտեցումներով, և ինչ-որ քայլ անելուց առաջ հաշվի առե՞լ է, թե Հայաստանը ի՞նչ վիճակում գտնվում։ Օրինակ՝ գազի սակագների վերանայման հարցը այս օրհասական պահին բարձրացնելը։ Դա վստահաբար որևէ նշանակություն չունի ռուսական տնտեսության համար, բայց ռուսական կողմը դարձյալ գների բարձրացումը հիմնավորելու համար շուկայական տերմինաբանություն է օգտագործում՝ մի կողմ դնելով այն հանգամանքը, որ շատ հաճախ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հիմքում դրվում են քաղաքական նպատակահարմարության, ռազմավարական գործընկերության սկզբունքները։ Եվ այստեղ պիտի ընդգծենք, որ երկակի ստանդարտները, Հայաստանի շահերը բացահայտորեն անտեսելը, ինչպես նաև Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերը անհարկի շահարկելը՝ տարբեր դիվիդենտներ ստանալու համար, ռուսական դիվանագիտության սովորական գործիքներից են։ Այս առումով, իհարկե, հարցը, թե առհասարակ ինչո՞ւ է հիմա բարձրացվում «փուլային տարբերակը», կարող ենք մի քանի մասի բաժանել։

Առաջին հերթին՝ սա շատ առումներով կապված է ռուս-ադրբեջանական հարաբերությունների դինամիկայի հետ։ Այն, որ ղարաբաղյան հարցում վերջին տարիներին բուռն զարգացումներ են լինում, ակնհայտ է, և Ապրիլյան պատերազմը, ինչպես բազմիցս նշվել է, դրա վառ դրսևորումներից մեկն է։ Այս իմաստով նորություն ասած չեմ լինի, եթե նշեմ, որ Հայաստանի իշխանությունների վրա ճնշում է գործադրվել՝ այդ «փուլային տարբերակը» առաջ տանելու համար։ Ըստ երևույթին, այս կերպ Ռուսաստանը ցանկանում է նաև Ադրբեջանի հետ հարաբերությունները սերտացնել և ավելի ակտիվացնել նրան ԵԱՏՄ անդամ դարձնելու գործընթացը՝ Ադրբեջանին ներգրավելով, այսպես ասած, ռուսաստանակենտրոն համախմբման գոտում։ Իհարկե, անժխտելի է, որ սա կապված է նաև այդ  պրոցեսի հետ։ Եվ այս առումով, մի կողմից, մենք կարող ենք դա դիտել որպես այդ հետևողական գործընթացի տրամաբանական դրսևորում, և ինչպես որ վերջին տարիներին ճնշումը Հայաստանի վրա շարունակաբար եղել ու աճել է, այնպես էլ ներկայումս դա այդ գծի դրսևորումն է։

Երկրորդ մոտեցումը կապված է այն գործելակերպի հետ, որը ռուսական դիվանագիտությունը բազմիցս կիրառել է, և դա պղտոր ջրում ձուկ որսալն է։ Երբ Հայաստանում ստեղծվում է ճգնաժամային իրավիճակ, – իհարկե, սա համամարդկային ճգնաժամ է, բայց բնականաբար, Հայաստանի պես փոքր երկրները ավելի խոցելի են, – այդ ընթացքում տարբեր թեմաներ շահարկելով, լինի գազի գին, լինի ղարաբաղյան հարց, դարձյալ փորձում է Հայաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելով՝ ինչ-որ դիվիդենտներ ստանալ երկրում իր ազդեցությունը ավելի ընդլայնելու և խորացնելու հարցում։ Հենց այս տրամաբանությամբ, հանրապետականների իշխանության տարիներին, Սերժ Սարգսյանի օրոք, ինչպես նաև դրանից առաջ՝ Քոչարյանի կառավարման ժամանակ, ամեն ընտրություններից առաջ և հետո երկրի ողջ էներգետիկ, տնտեսական, ռազմավարական ենթակառուցվածքներին կարողացան տիրանալ ռուսական պետական ընկերությունները՝ օգտվելով Հայաստանի համար խոցելի ժամանակահատվածներից։ Եվ չեմ բացառում, որ սա հերթական փորձն է ճնշում գործադրելու Հայաստանի իշխանությունների վրա՝ առաջ քաշելով «փուլային կարգավորման» տարբերակը և խոսելով կարգավորման հարցում բեկման հասնելու անհրաժեշտության մասին։ Իսկ թե այդ ճնշման արդյունքում ի՞նչ են ակնկալում ռուսական դիվանագիտության ներկայացուցիչները՝ գիտեն միայն իրենք և որոշակի նեղ շրջանակ։ Իսկ մենք հավանաբար շատ շուտով արդեն կտեսնենք, թե այս դիսկուրսից բխող ի՞նչ այլ քննարկումներ և հիմնախնդիրների բարձրաձայնում է սկսվում։

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD480484.5
EUR534.5545
RUR6.917.11
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր