Դեպի վեր

Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիային ավելի արժանապատիվ ու ուժեղ կդարձնի. Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր

armenpress.am04/24/2022, 4:06

Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիային ավելի արժանապատիվ ու ուժեղ կդարձնի. Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր

Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն կարծում է, որ իր երկրի կողմից Հայոց ցեղասպանությունը մինչ օրս պաշտոնապես ճանաչած չլինելու պատճառը Թուրքիայի կողմից այս հարցում գործադրվող ճնշումն է: Այս մասին պատգամավորը խոսել է «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում՝ հույս հայտնելով, որ առաջիկայում իրավիճակը կփոխվի:

- Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը: Ավելի քան 30 երկրներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այդուհանդերձ, Իսպանիան դրանց շարքում չէ: Ո՞րն է պատճառը:

- Նախ և առաջ, ուզում եմ նշել, որ Իսպանիայում կան մի շարք խորհրդարաններ, ինչպիսիք են Բասկերի խորհրդարանը կամ Կատալոնիայի խորհրդարանը, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Դժբախտաբար, Իսպանիայի Կոնգրեսը մինչ օրս Ցեղասպանությունը չի ճանաչել: Երկրորդը, ես հուսով եմ, որ շուտով սա կարող է փոխվել և Իսպանիայի խորհրդարանը կճանաչի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Ես հավատացած եմ, որ Իսպանիայի և մի շարք այլ երկրների կողմից մինչ օրս ցեղասպանությունը չճանաչելու պատճառը Թուրքիայի գործադրած ճնշումն է: Սակայն եթե պատմականորեն փաստերն ակնհայտ են, այլևս կարևոր չէ, որ այն իր անունով չի ճանաչվել՝ ցեղասպանություն:

- Ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Թուրքիան շարունակում է իր ժխտման քաղաքականությունը: Ինչպե՞ս կգնահատեք պատմական ճշմարտությունից խուսափելու Անկարայի վարքագիծը:

- Կարծում եմ՝ Հայոց ցեղասպանության հետ կապված ժխտման ու պատմական ռելատիվիզմի փաստերը խիստ անարդար են և վիրավորական հայ ժողովրդի և ցեղասպանության ենթարկված այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, ինչպիսիք են ասորիները կամ պոնտացի հույները: Սակայն միևնույն ժամանակ, այդ ամենը շահեկան չէ նաև թուրքական հասարակության համար:

- Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսվել: Ձեր կարծիքով՝ գործընթացը կարո՞ղ է հաջողության հասնել, եթե կողմերից մեկը հրաժարվում է ընդունել պատմական ճշմարտությունն ու ճանաչել իր նախնիների կողմից իրականացված ցեղասպանության հանցագործությունը:

- Դժվար թե: Ես գիտեմ Թուրքիան և իմ կյանքի մի կարճ ժամանակահատված բնակվել եմ Թուրքիայում: Դա հիանալի երկիր է, սակայն կարծում եմ, որ հայերի հետ կապված պատմական փաստերի ճանաչումը կօգնի Հայաստանի հե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր