Դեպի վեր

150 մլրդ դրամն ամբողջությամբ չի ծախսվելու. ինչ ռիսկի առաջ են կանգնած տնտեսվարողները

1in.am03/28/2020, 9:06

150 մլրդ դրամն ամբողջությամբ չի ծախսվելու. ինչ ռիսկի առաջ են կանգնած տնտեսվարողները

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների ռազմավարությունը, որով նախատեսվում է երեք տարբեր եղանակով աջակցել տնտեսվարողներին: Ըստ նախագծի՝ այն հնարավորություն կտա տնտեսավարողներին ժամանակ շահել պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու նպատակով և, ըստ այդմ, իրենց տնտեսական գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշգրտելու որոշումների կայացման համար։ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ, հասկանալու՝ ինչքանով է արդյունավետ կառավարության ռազմավարությունը, թիրախավորումը, աջակցության արդյունավետությունը և դրանից օգտվելու հնարավոր ռիսկերը:

Պարոն Մակարյան, կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների ռազմավարությունը: Գոհացնո՞ղ է այն Ձեզ համար: Ի՞նչ հնարավոր ռիսկեր կան:

– Ես մի քանի անգամ արտահայտվել եմ, հիմա էլ եմ ասում։ Ողջունելի է, որ կառավարությունը նման որոշումներով փորձում է օգնել տնտեսավարողներին, բայց․․․ Ուզում եմ ասել, որ երեք կարևոր հարցերի շուրջ պետք է ուղղված լինեն բոլոր միջոցառումները։ Առաջինը՝ տնտեսության պահպանումն է, որ տնտեսությունը չփլուզվի, որքան կարելի է ապահովել տնտեսական ռեսուրսների առկայությունը, որպեսզի որոշ ոլորտներ չփլուզվեն։ Երկրորդ անհրաժեշտ պայմանը, որը պետք է լինի՝ բիզնեսի կայունության ապահովումն է։ Կառավարության այդ միջոցառումների պլանը որոշակի առումով ուղղված է դրան։ Երրորդ կարևոր գործոնն այն է, որ ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս պետք է փորձել զանգվածային գործազրկությունից խուսափել։ Այս երեք գործոնները պահանջում են այնպիսի միջոցառումներ, որոնք կապահովեն այդ նպատակների իրականացումը։

Գանք միջոցառումների պլանին։ Առաջին ծրագիրը վերաբերվում է անտոկոս վարկերի տրամադրմանը։ Երկրորդը՝ գյուղատնտեսության ոլորտին, երրորդը՝ ՓՄՁ-ներին։ Վերջին դեպքում տնտեսվարողները պետք է ունենան որոշակի չափանիշների բավարարում՝ աշխատողների թվաքանակ, շրջանառություն և ոլորտներ։ Առաջին և երրորդ միջոցառումների մեջ կա մեկ նմանություն, որ բանկերի միջոցով դրանք պետք է կատարվեն։ Բանկերը հանդիսանում են հիմնական սպասարկող կառույցները։ Մեր առարկությունը եղել է այն, որ այդ վարկերի ստացումները ոչ բոլորին հասանելի կլինեն։ Երկու դեպքում էլ նշվում է լավ վարկային պատմություն, հարկային պատմություն, հարկային հաշվետվությունների ժամանակին հանձնում և այլն։ Այսինքն՝ հիմնարկները պետք է լինեն իդեալականին մոտ։ Մենք գիտենք, որ բազմաթիվ ընկերություններ իրենց պատմությունների մեջ նման խնդիրներ միշտ էլ ունեցել են ու ունենում են։ Այնպես չէ, որ իդեալական է իրավիճակը։ Հետևաբար, շատ ընկերություններ պարզապես չեն կարողանա դիմել այդ վարկատեսակները ստանալու համար։ Երկրորդ խոչընդոտն այն է, որ բիզնես պլանների մշակում պետք է տեղի ունենա, հաշվարկ պետք է արվի, գիտելիքներ են պետք նման բիզնես պլաններ մշակելու համար։

Ճիշտ է, պետությունն ասում է, որ իմ կողմից տրամադրված 50 տոկոսի դեպքում գրավի առարկա պետք չէ, բայց այստեղ ևս գրավի առարկայի հետ կապված խնդիրներ կարող են լինել։ Բանկերը գրավի առարկան վերցնում են միշտ մի քանի անգամ ավելի արժեքով։ Գրավի գնահատման խնդիր կա, մանավանդ այս իրավիճակում։ Կորոնավիրուսի պատճառով շուկայում էլ կարող են բավական փոփոխություններ լինել։ Բանկերը չեն նահանջում իրենց հիմնական պահանջները առաջադրելուց։ Իրենք կշարունակեն իրենց պեդանտ պահանջների մոդելը կիրառել։ Դա կնշանակի, որ շատ ընկերությունների համար փաստաթղթերի խրթինությունը առկա կլինի։ Մենք ենթադրում էինք հեշտացումներ, պարզեցումներ, բայց դա տեղի չի ունենա։ Մյուս պատճառը, համաձայն որի՝ այս միջոցառումը շատերի դեպքում տեղի չի ունենա, այն է, որ կազմակերպությունների պատմությունները օրեցօր վատանում են։ Իրենք, եթե այսօր լավ ընկերություններ են, լավ պատմություն ունեն, կարող է մի քանի օր հետո պատմությունն այնքան էլ հաջող չլինի, ու բանկերը դա անպայման կնկատեն։ Այս պահին բոլոր ռիսկերը կանխատեսելը դժվար է։ Մենք չգիտենք՝ կորոնավիրուսի մասշտաբները ինչքան կմեծանան։

Ենթադրենք, մենք ապրիլի 14-ին վերադառնում ենք նորմալ կյանքի, բայց այլ երկրների պասիվության, կարանտինի երկար ժամկետների պայմաններում, բնականաբար, եկամտաբերության ցուցանիշները հաշվարկելը դժվար կլինի։ Եթե մենք ոչ մի հարկային զիջումներ չենք տալիս, ինչպես երևաց կառավարության որոշումից, իրավիճակը ավելի է վատանում։ Չնայած որ առաջարկվել էր հարկային արձակուրդ կիրառել, գոնե հարկային վճարումների համար տույժ-տուգանքներ չհաշվարկվեն, հարկային հաշվետվությունների հանձնման ժամկետները երկարաձգվեն։ Այս բոլորը առաջացնելու են տույժ-տուգանքներ։ Հարկային մարմիններն իրենց աշխատանքը բարեխիղճ կկատարեն։ Իրենք մեղավոր չեն։ Կանոնակարգերը կան, իրենք պետք է հետևեն։ Բայց այս ամենն առաջացնելու է պատմության վատացում, խոչընդոտ։ Մյուս կողմից բանկերը ֆիզիկապես չեն հասցնի բոլորին տրամադրել վարկեր, ուսումնասիրել փաթեթները։ Կստացվի, որ մի քանի ամսում մենք կունենանք մի քանի հարյուր ընկերություն, որոնք կօգտվեն դրանից։ Բիզնեսի շատ փոքր հատվածին կհասնի այս աջակցությունը։

– Ի՞նչ լուծումներ եք Դուք առա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր