Դեպի վեր

Հայաստանում հիմա ներքին կռիվ է՝ պետությունն ընդդեմ իշխանությունների. Կայծ Մինասյան

1in.am04/20/2018, 5:18

Հայաստանում հիմա ներքին կռիվ է՝ պետությունն ընդդեմ իշխանությունների. Կայծ Մինասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը (Փարիզ)։

Պարոն Մինասյան, հետևո՞ւմ եք այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ սցենարներ են հնարավոր։

Բնական է, որ ժողովուրդն իր մտահոգությունն է հայտնում, հասարակությունը բարկացած է՝թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունը հաշիվ չեն տալիս ժողովրդին։ Ուստի այն, ինչ այսօր փողոցում տեղի է ունենում՝ հասկանալի է, տրամաբանական և սպասելի։ Մտահոգություն կա, զայրույթի բաժինն այնքան լեցուն է, մենք այսքան մեծ բազմություն չէինք սպասում, ասում են՝ 15000-ից շատ ժողովուրդ է փողոցներում։ Դա նշանակում է, որ իշխանությունների վրա հնարավոր է ճնշում գործադրել։ Երկրորդ՝ Սերժ Սարգսյանը չի կարողանա ժողովրդավարական պետություն ստեղծել առանց ժողովրդին ականջալուր լինելու, և շարունակելով իր իշխանությունն այնպես, ինչպես արել է մինչև այսօր։ Կարծում եմ՝ մարդիկ փողոց դուրս չէին գա, եթե ուրիշ մեկը լիներ վարչապետ, պետք է զատել Սերժ Սարգսյանի կարգավիճակները: Եթե Կարեն Կարապետյանը նշանակվեր վարչապետ՝ վստահաբար նման շարժում չէր ձևավորվի։ Այս ալիքը ուղղակիորեն կապված է Սերժ Սարգսյան անձի հետ՝ անշուշտ իմանալով նաև որ կան շատ ավելի խոր պատճառներ։ Թե ինչ դերակատարություն կունենա Մոսկվան այս ամենում՝ չեմ կարող ասել։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենաառաջինը շնորհավորեց Սերժ Սարգսյանին, շատերը սա նաև աջակցություն էին որակում՝ փողոցում ընթացող զարգացումների ֆոնին։ Համակարծի՞ք եք։

Ես դա շատ սովորական հայտարարություն եմ համարում։ Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հարաբերությունները այնքան էլ լավ չեն, Կարեն Կարապետյանը Պուտինի համար շատ ավելի կարևոր է։ Չեմ կարծում, թե Մոսկվայի մատը խառն է։ Լսում ու կարդում եմ հոդվածներ, որ նման բաներ են նշում, բայց ես այդպես չեմ կարծում։ Իմ կարծիքով՝ սա ուղղակի ժողովրդական շարժում է կոնկրետ Սերժ Սարգսյանի դեմ։ Այդ մարդը չի բավարարում հասարակական պահանջները։ Ամեն մարդ, ով իրեն քաղաքացի է համարում, դուրս է գալիս փողոց։ Սերժ Սարգսյանը միշտ ասում էր, որ միջազգային համայնքը մեզ և Ադրբեջանին նույն հարթության վրա չպետք է դնի, համեմատելի չէ։ Բայց ինչ-որ տեղ ճիշտ է, այսպես շարունակելով՝ միշտ իշխանության գլխին լինելով այդպիսի տպավորություն է ստեղծվում։ Այսին...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր