PanARMENIAN.Net - Ֆինանսական միջոցներն արդյունավետ կառավարելու և ավելացնելու համար աշխարհում և հատկապես Եվրոպայում շատերը նախընտրում են ֆրանսիական «Ամունդի»-ն։ Այն աշխարհի ամենահաջողված ընկերություններից է, որն իր ցուցանիշներով, ակտիվներով և հաճախորդների քանակով ապացուցել է իր հուսալիությունն ու թափանցիկ գործելաոճը:
«Ամունդի»-ն արդեն 6 տարի Հայաստանում է: Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններն ու երկրում ներդրվող նորարարական համակարգն են այս ընկերությանը բերել ՀՀ: Արդյունքում, «Ամունդի»-ն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ համատեղ 2013-ին հիմնել է «ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերությունը:
«ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերությունն առայժմ զբաղվում է միայն կենսաթոշակային ֆոնդերի կառավարմամբ: Հայաստան գալու հիմնական պատճառը կուտակային կենսաթոշակային համակարգն էր, որը հետաքրքիր է և նորարարական: Հետաքրքիր է, քանի որ իր մեջ պարունակում է սոցիալական բաղադրիչ. այն Հայաստանում աշխատողներին թույլ է տալիս պլանավորել իրենց ապագա կենսաթոշակն ակտիվների կառավարման միջոցով:
«Իհարկե, 30 տարեկանում թվում է, թե վաղ է թոշակի մա...