Դեպի վեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի եւ մանրուքների կարևորության մասին. Նիկոլ Փաշինյան

yerkir.am01/27/2020, 11:06

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի եւ մանրուքների կարևորության մասին. Նիկոլ Փաշինյան

Արարատ Միզոյանը քննադատվեց, մենք բոլորս քննադատվեցինք նրա այն մտքի համար, թե չի կարծում, որ Հրայր Թովմասյանը չպետք է հրաժարական տա ՍԴ նախագահի պաշտոնից, ըստ Yerkir.am-ի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով, անդրադառնալով ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց այդ հայտարարության պատճառը, ոչ թե նա էր, որ մենք սիրում կամ չէինք սիրում Հրայր Թովմասյանին, այլ մենք ասում էինք, որ ինստիտուցիոնալ պետք է լինի մոտեցումը: Բայց, ինչպես նշել էի երեկվա դետալի մեջ, ես փորձել էի ձեր ուշադրությունը հրավիրել, որ չնայած էս հանգամանքին, մեր դիրքորոշումը և անձամբ իմ վերաբերմունքը լիարժեք չէր էս վերաբերմունքի նկատմամբ»,- նշեց կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել էին, որ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնում գտնվելը ապօրինի է: Այս տեղեկատվությունը թեպետ վարչապետին առաջին հայացքից հետաքրքիր էր թվացել, բայց դրանով զբաղվելու հանձնարարություն չէր տվել:

«Նախ ժամանակ չունեի ամբողջական լսելու և ընկալելու հարցը, քանի որ կառավարությունը նոր էի ստանձնել, խնդիրները շատ էին: Հետո երբ ամեն ինչ հունի մեջ ընկավ, թերթեցի նշումներիս տետրը, տեսնեմ, թե այս ընթացքում ինչ խնդիր կան, որ բաց եմ թողել: Առիթ ունեցա ավելի մանրամասն ուսումնասիրել հարցը»,-ասաց վարչապետ Փաշինանը:

Ու իր մոտ հրավիրեց այն մարդկաց, ովքեր պնդում էին, որ Թովմասյանի ՍԴ նախագահի պաշտոնում գտնվելը ապօրինի է: Այդ ժամանակ, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ՍԴ նախագահի, անդամներից որևէ մեկի հետ խնդիր չեն ունեցել: Սակայն կային ստուգման ենթակա փաստեր:

«Այդ ընթացքում ես ստանում եմ հետազդակներ, որ եթե մենք այս հարցերով զբաղվենք, պրինցիպյալ գտնվենք և այլն, և այլն… Երբ որ մենք զբաղվենք պրոբլեմներ կունենանք, մանավանդ այս շրջանում: ՍԴ նորմալ աշխատում է, նախագահը պահում է իր լոյալությունը, ասում էին ինձ և այլն, և այլն»,- փաստեց Նիկոլ Փաշինյանը:

Նեղ և կուլիսային պայմանավորվածություններին կառավարության ղեկավարը դեմ է ու մեկ անգամ ևս փաստում է, որ Հրայր Թովմասյանից համագործակցված աշխատելու առաջարկ է ստացել:

«Հենց այդ ժամանակ էր, որ ի հայտ եկավ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի նամակը, որ ՍԴ նախագահի պաշտոնը օկուպացված է, այն այլևս դարձավ հանրամատչելի: Այդ նամակի վրա սկսեցին գալ ամենտարբեր ինֆորմացիաներ: Ու ՍԴ նախագահը քաղաքական դաշտում սկսեց իր համար որոշակի պաշտպանություններ փնտրել»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Այս գործողությունների կուլմինացիան ապրիլ, մայիս, հունիս ամիսներին էին, երբ անգամ Հայաստանի սահմաններից դուրս Հրայր Թովմասյանը սկսեց պաշտպանություն փնտրել, որոնք ըստ Փաշինյանի ուղղված էին պետական շահի դեմ: Անառարկելի փաստ է, որ ԱԺ-ում ՍԴ նախագահի ընտրությունը տեղի է ունեցել անկհայտ կեղծիքով, համոզված է գործադրի ղեկավարը:

Այս ամբողջ պատմությանն իր բոլոր դետալներով տիրապետում է երեք հոգի, հավաստիացրեց ՀՀ վարչապետը:

«Բայց այդ երեքից երկուսը այսօր ոչ միայն ընդդիմադիր են, այլեւ գործող իշխանության և իմ նկատմամբ հանդես են գալիս ակնհայտ թշնամական դիրքերից, որովհետև իրենց հետ կապված հարցեր կան: Երբ հարց է եղել, ես ասել եմ՝ չպատասխանված հարցեր չպետք է լինեն, պետք է քննվեն՝ ով ուզում է լինի: Այդ մարդիկ կոռուպցիոն հետաքննությունների մեջ են և այդ մարդիկ իրենց կաշին փրկելու համար ամեն ինչի կդիմեն և դիմում են...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր