Դեպի վեր

«Լիլի Մորտոյին նմանվելու միտում չունեմ»․ Զառա Սահակյանը` ոճափոխության ու սեքսուալ երևալու միտման մասին

slaq.am04/19/2019, 8:30

«Լիլի Մորտոյին նմանվելու միտում չունեմ»․ Զառա Սահակյանը` ոճափոխության ու սեքսուալ երևալու միտման մասին

Դերասանուհի Զառա Սահակյանի կարծիքով` Women’s Club-ի բեմին հայտնվում է հեռուստադիտողների համար դեռ անսովոր կերպարներով։ Դերասանուհու խոսքով` անգամ ամիսներ շարունակ եթերում լինելուց հետո շատերը չեն կարողանում իրեն ընկալել կերպարներից դուրս։ Այսպես է մեկնաբանում Զառան տարածված խոսակցությունները, թե ինքը փորձում է նմանակել Լիլի Մորտոյին։

Tert.am Life-ի հետ զրույցում Զառան անդրադարձել է սեքսուալ երևալու միտմանը, Լիլի Մորտոյին նմանակելու մեղադրանքներին, գռեհկության սահմանին ու բեմական ոճի փոփոխությանը։

«Մեկ-երկու տեղ ինքս էլ հանդիպել եմ Լիլիին նմանվելու վերաբերյալ մեկնաբանությունների, բայց չեմ կարող ասել, թե ինչի հետ է դա կապված։ Ինձ և Լիլի Մորտոյին մաքսիմում մազերի գույնով է հնարավոր նմանեցնել։ Ես ոչ իմ կերտած կերպարներով եմ նմանակում Լիլիին, ոչ իմ խառնվածքով, ոչ էլ ուրիշ որևէ բանով։ Լիլի Մորտոյին նմանվելու միտում չունեմ, կարծում եմ` դա սիրուն էլ չի լինի։ Հնարավոր է` հագուստներն էլ երբեմն ինչ-որ դետալով նման լինեն, սակայն պատճառն այն է, որ Արայիկ Գաբաջյանը մեզ հետ շատ պրոֆեսիոնալ է աշխատում և մեր հագուստները սովորաբար նույն ոճի են լինում»,- ասաց Զառան։

Դերասանուհու խոսքով` հեռուստադիտողներն իրեն տարիներ շարունակ տեսել են այլ ոճում, իսկ Women’s Club-ի բացմանը նա հանդես է գալիս որպես Զառա։

«Չնայած բացումներն էլ են սցենարով գրված, անկախ տեքստերից մենք մեր իրական կերպարներով ենք ներկայանում։ Նախկինում հնարավորություն չի եղել, որպեսզի ներկայանամ այնպիսին, ինչպիսին ինձ տեսնում են Women's Club-ում։ Ես հանդիսատեսին ներկայանում էի միայն դերերով և ոճային որևէ հարց չկար, այդ պահին դերն ինչ պահաջում էր, դա էլ հագնում էի։ Հիմա բացի կերպարներից ես բեմին եմ լինում նաև որպես Զառա։ Աշխատում ենք Արայիկ Գաբաջյանի հետ և իմ բեմական հագուստներում, ոճում շատ փոփոխություններ են եղել։ Կարծում եմ, որ հեռուստադիտողի աչքին անսովոր է ինձ տեսնել այդ ամենից դուրս, բայց վստահ եմ, որ դա ժամանակի հարց է, ընթացքում կսովորեն,- ասաց դերասանուհին ու հավելեց՝ առօրյա ոճում փոփոխություններ չեն եղել,- աշխատանքից դուրս անդավաճան եմ սպորտային ու հարմարավետ հագուստներին, որովհետև այդպես ավելի պրակտիկ է, թեթև, հանգիստ։ Իմ գրաֆիկն այնպիսին է, որ ես առավոտից մինչև ուշ երեկո վազքի մեջ եմ, շատ-շատ եմ կարևորում հարմարավետությունը»։

Զառան անդրադարձավ նաև սեքսուալ երևալու միտմանը, որը, ըստ նրա, կապված է եթերից բացակայելու հետ։ Ըստ նրա` որոշակի դադարից հետո այլ ձևաչափով եթեր վերադառնալը հեռուստադիտողներին հիմք է տվել կարծելու, թե ինքը փոխվել է։ «Սեքսուալ լինելու ակցենտ կոնկրետ չկա, հագուստն ընտրվում է ըստ նախապես որոշված խորագրի։ Ամեն ինչ ընդհանուր պատկերի համար է արվում, որպեսզի բեմին բոլորս համահունչ լինենք։ Ես չեմ փորձում սեքսուալությամբ հատուկ առանձնանալ»,- ասաց Զառան։

Դերասանուհին խոսեց նաև հագուստում իր համար թույլատրելի ու անթույլատրելի սահմանկի մասին․ «Ինտուիցիայով եմ կողմնորոշվում, ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր