Դեպի վեր

Cloud VivaCell-MTS-ը թույլ կտա ձեռնարկություններին ինտեգրվել թվային աշխարհին

panarmenian.net10/19/2018, 2:06

Cloud VivaCell-MTS-ը թույլ կտա ձեռնարկություններին ինտեգրվել թվային աշխարհին

19 հոկտեմբերի 2018 - 18:04 AMT

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է Cloud VivaCell-MTS՝ բոլորովին նոր, ամպային ենթակառուցվածքների ծառայություն՝ նախատեսված մեծ, միջին և փոքր ընկերությունների համար: Շուկայում առաջատար ամպային պլատֆորմի, տվյալների կենտրոնների (data center) և հաղորդակցական ուղիների (channels) անընդհատ ընդլայնվող ցանցի համադրությունը թույլ է տալիս հաճախորդներին օգտվել կոմպլեքս խնդիրների ու տվյալների պահման ամպային լուծումներից: Այս մասին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ամպային ծառայությունների անընդհատությունն ապահովելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է ամպային ենթակառուցվածք, որում համադրվել են սեփական հաղորդակցական ուղիներն ու կիրառվել նորարարական տեխնոլոգիաները: Ընկերությունն իր տվյալների կենտրոնները վերազինել է տվյալների պահման առավել արդիական ու ապահով համակարգերով և սերվերներով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի տվյալների կենտրոնը համապատասխանում է անխափան աշխատանքի ապահովման ամենաբարձր չափանիշներին, ներառյալ՝ էլեկտրասնուցման ու հովացման համակարգերի գործունեության անընդհատությունը: Այսպես, համակարգի բաղադրիչներից մեկի տեխնիկական խնդիրը չի կարող խաթարել ամբողջ համակարգի բնականոն աշխատանքը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրած ամպային լուծումների համակարգը ճկուն է և հարկ եղած դեպքում կարող է հեշտորեն վերաձևվել՝ ըստ ծառայություններին առաջադրված նոր պահանջների: Բացի այդ՝ համակարգը բացարձակապես անվտանգ է շրջակա միջավայրի համար և հուսալի՝ ամբողջովին համապատասխանելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ սոցիալական և բնապահպանական պատասխանատվության երկարաժամկետ ռազմավարությանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ամպային ծառայությունը տրամադրում է վիրտուալ միջավայրում գործող պլատֆորմ, որը թույլ է տալիս ընկերություններին մշակել, գործարկել և կառավարել ծրագրային հավելվածներ՝ առանց սեփական ենթակառուցվածքը կառուցելու և սպասարկելու անհրաժեշտության: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող ամպային ծառայություններից օգտվելու դեպքում ընկերությունները կարող են մի քանի անգամ նվազեցնել ՏՏ ենթակառուցվածքի հետ կապված իրենց ծախսերը և ստանալ շոշափելի արդյունք՝ խնայելով թե՛ սեփական ժամանակը, և թե՛ ֆինանսական, խորհրդատվական և մարդկային ռեսուրսներ (ներառյալ՝ ՏՏ աշխատակ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր